Մարտի 1-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նա մեկ այլ քրեական գործով էլ ունի վկայի կարգավիճակ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, հրաժարվել է ցուցմունք տալուց։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

«Ըստ անհրաժեշտության վարույթն իրականացնող մարմինը իրականացրել է քննչական գործողություններ, որոնց մասնակցել է պարոն Օհանյանը, դրանց մասին ես չեմ կարող բարձրաձայնել, բայց նա հրաժարվել ընդհանրապես ցուցմունքներ տալուց»,-հայտնեց պաշտպանը։

Անդրադառնալով մամուլում առկա հրապարակումներին, թե Մեղրիի երկաթգծերի վաճառքի հետ կապված մեկ այլ քրեական գործի շրջանակներում Սեյրան Օհանյանն ու Սերժ Սարգսյանը առերեսվել են, պաշտպանը ասաց․ «Այդ գործով Սեյրան Օհանյանն ունի վկայի կարգավիճակ, նախաքննություն է ընթանում և գաղտնիության ռեժիմ է առկա, ոչինչ բարձրաձայնել չեմ կարող»։

Հավելենք, որ Սեյրան Օհանյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ Նա, անդրադառնալով մեղադրանքներին, գրել էր հետևյալը․ «Այս ամենը ես որակում եմ Մարտի 1-ի ցավալի դեպքերի բացահայտումը դեպի փակուղի տանող բացահայտ ինքնանպատակ ճանապարհ, իսկ գործի շրջանակներում առաջադրվող մեղադրանքների տրամաբանությունը հուշում է, որ բացառված չեն նոր «ստեղծագործական մոտեցումները»։

Այսօր ՀՔԾ-ն հայտարարել էր, որ վերացրել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված կալանքը։ Պաշտպանը հաշվեհամարներին դրված կալանքը որակեց անօրինական․ «Մեղադրանք առաջադրելուց հետո իրենք որոշել են արգելանք դնել, իհարկե, մենք գտնում ենք, որ այդ ամենը անօրինական է, քանի որ ի սկզբանե էլ ասել էինք, որ պարոն Օհանյանին առաջադրված մեղադրանքը ևս անօրինական է և շինծու»։

Լիլիթ Շաբոյան