Քոչարյանը Սահմանադրության մեջ մտցրեց անձեռնմխելիության հոդվածը՝ այն օգտագործելով որպես պատասխանատվությունից խուսափելու հիմք․ Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը հավաստիացնում է՝ եթե նոր իշխանությունները չունենային Մարտի 1-ը բացահայտելու քաղաքական կամք, վարույթն իրականացնող մարմինն այսքան խորությամբ չէր քննի գործերը, իսկ այն աշխատանքն ինչ այս ամիսներին արվել է այդ ուղղությամբ,  բավականին հուսադրող է և՛ հասարակության, և՛ փաստաբանների համար։

Այս մասին այսօր «Հետհեղափոխական առաջին Մարտի 1-ը․ նոր գործընթաց 10-ամյա լռությունից հետո» թեմայով քննարկման ժամանակ ասաց Սաֆարյանը։

«Որևէ մեկի մոտ չէր կարող կասկած առաջանալ, որ կարող է Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեր, ինչը կատարվեց։ Վերջերս էլ լսեցի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքը և զարմացա, որ նա շարունակում է այսքանից հետո նույնաբովանդակ դիրքորոշում ունենալ՝ իր և Ռոբերտ Քոչարյանի դերի մասին։ Սա նշանակում է, որ նրանց մոտ այս տարիներին որևէ բան չի փոխվել»,- ասաց փաստաբանը:

Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի, և սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար մեղադրվող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը դատարան ուղարկելուն, Սեդա Սաֆարյանն ասաց, որ այն բավարարում է փաստաբաններին․ «Վարույթն իրականացնող մարմնի կողմից այս չորս անձանց գործը դատարան ուղարկելուց բավարարված ենք»։

Պաշտպանը նաև նշեց, որ  Ռ․ Քոչարյանի կողմից օրենսդրությունը ծառայեցվել է նրա շահերին։

«2004 թվականին՝ Քոչարյանի իշխանավարման տարիներին, ԱԺ շենքից ժողովրդի վրա կրակոցներ եղան, օգտագործվեցին արգելված զենքի տեսակներ, սակայն նա պատասխանատվություն չկրեց դրա համար՝ մտածելով, որ ժողովրդի նկատմամբ կարող է նույն վարքագծով ուժ կիրառել նաև հետագայում և Սահմանադրության մեջ մտցրեց անձեռնմխելիության հոդվածը՝ այն օգտագործելով որպես պատասխանատվությունից խուսափելու հիմք։ Այդ անձեռնմխելիության կարգավիճակից չբխող գործողություն է տեղի ունեցել, երբ նախագահը զորքն օգտագործել է քաղաքական նպատակների համար»,- ասաց  պաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան