«Հաց բերողի» մահվան գործի մի դրվագը ՀՔԾ-ն կարճել է, մյուս մասը՝ ետ է ուղարկել ՔԿ քննության

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ՊՊԾ գործով մեղադրյալ ճանաչված և 2017 թվականին մահացած Արթուր Սարգսյանի՝  Հաց բերողի գործի մի մասը Հատուկ քննչական ծառայությունը կարճել է, իսկ մյուս մասը՝ ետ է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ քննության։ Տեղեկությունը Factor.am-ին  փոխանցեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ քրգործը ՔԿ-ն ստացել է և շարունակվում է դրա նախաքննությունը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի գործով Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:

Քրեական գործով նշանակել էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառը պարզելու համար: 2018 թվականի ամռանը Քննչական կոմիտեն հայտարարեց, որ Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից: Բացի այդ, պարզվել էր, որ նա տառապել է «Բեխտերևի» հիվանդությամբ, սակայն թիվ 226/հձ եզրակացության համաձայն՝ ինչպես «Նուբարաշեն», այնպես էլ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում նշված հիվանդության, ինչպես քրոնիկական սիրտ-թոքային ախտաբանության կապակցությամբ բուժում չի իրականացվել:

21.12.2016թ-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում Արթուր Սարգսյանի մոտ գրանցվել է քրոնիկական բրոնխիտի առկայություն, որի թարախային բնույթը հետագայում հաստատվել է 15.03.2017 թ–ին` «Արմենիա» ԲԿ-ում ֆիբրոսկոպիկ ինտուբացիա կատարելիս: Իսկ դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնաբերվել է թոքաբորբ, որի զարգացմանը կարող էր նպաստել շնչառական ֆունկցիայի խանգարմամբ ուղեկցվող «Բեխտերևի» հիվանդությունը և որի առաջացման վաղեմությունը կազմում է մահվանից առաջ առնվազն 3-4 օր:

Աղավնի Սուքիասյան