Գեղադիր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում, վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Արագածոտնի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գեղադիր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում, վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ։

«ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և ՀՀ ԱԱԾ Արագածի տարածքային բաժանմունքից տրամադրած օպերատիվ տեղեկությունների հիման վրա Արագածոտնի մարզի Գեղադիր համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության Արագածի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Գեղադիր համայնքի նախկին ղեկավար Գ.Գ-ն 2013-2017թթ․ ընթացքում յուրացման և վատման եղանակով հափշտակել է խոշոր չափի՝ 1․730․730 ՀՀ դրամ գումար։

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համայնքի նախկին ղեկավարը 2015-2016թթ․ կազմված ավտոմեքենայի վարձակալության կեղծ պայմանագրի հիման վրա համայնքի բյուջեից դուրս է գրել և յուրացրել 1․080․000 ՀՀ դրամ:

2017թ.-ին որպես պահակ հրամանագրված անձի անվամբ համայնքի բյուջեից փոխանցված ընդհանուր 456․730 ՀՀ դրամ գումարը վատնելու եղանակով հափշտակել է, իսկ 2013-2016թթ․ ընթացքում յուրացրել է որպես օգնություն ձևակերպված և համայնքի բյուջեից դուրս գրված ընդհանուր՝ 194․000 ՀՀ դրամ գումար։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությանը»,- ասված է հաղորդագրությունում: