Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է ներողություն խնդրեն քաղաքացուց, իսկ Մարտի 1-ի բոլոր կազմակերպիչներն պետք է պատասխանատվության ենթարկվեն. «Սասնա Ծռեր»

Լուրեր

19.05.2026 | 17:24
Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կքննարկվի ԵՏՄ-ում «Հայաստանի կարգավիճակի հարցը»
19.05.2026 | 17:17
ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
19.05.2026 | 17:14
Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Վեդիում է. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 17:04
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառման
19.05.2026 | 16:52
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ իր կապի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:43
ԱԱ-2026-ի մասնակցի հայտացուցակում կա միայն մեկ ֆուտբոլիստ, որը ծնվել է այդ երկրում
19.05.2026 | 16:35
Էստոնիան առաջին անգամ խոցել է երկրի օդային տարածք մտած ուկրաինական ԱԹՍ-ն
19.05.2026 | 16:26
Ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագրի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
19.05.2026 | 16:25
Բռնել «Մորուքից»». ինչպես են ФСБ-ի, ГРУ-ի և СВР-ի գործակալները աշխատում Հայաստանում․ The Insider-ի հետաքննությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:22
Mango ընկերության հիմնադրի որդին ձերբակալվել է հոր սպանության կասկածանքով
19.05.2026 | 16:18
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 16:13
«Ինտերը» ներկայացրել է նոր համազգեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:04
Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը․ The Insider
19.05.2026 | 15:55
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ապօրինի առցանց խաղատների դեմ պայքարի փաթեթին
19.05.2026 | 15:49
Էրդողանն ու Մակրոնը բանակցում են ՀՕՊ-ի վերաբերյալ խոշոր գործարքի շուրջ
Բոլորը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը Մարտի 1-ի 11-րդ տարելիցի առթիվ

Ներկայիս իշխանություններն արձանագրել են, որ 2008 թ. Մարտի 1-ին ակնհայտ դարձավ, որ ընտրությունները կեղծելով իշխանությունը շարունակաբար յուրացրած ռեժիմն արդեն ամբողջությամբ տապալել է սահմանադրական կարգը, զավթել է պետությունը և այն վերածել է հայոց պետականության և ժողովրդի դեմ կիրառվող ահաբեկչական մեքենայի:

Ներկայիս իշխանություններն արդեն իսկ արձանագրել են, որ Մարտի 1-ին տապալվել է սահմանադրական կարգը և, ըստ էության, տեղի է ունեցել պետական ահաբեկչություն:

Մարտի 1-ը մեզ ընկղմեց բռնապետության խավարի մեջ: Քաղաքական առումով այդ խավարը ճեղքելը և Մարտի 2-ի լուսաբացին հասնելը դարձավ յուրաքանչյուր արժանապատիվ ու ազատասեր քաղաքացու պատվի գործը:

Տասը տարի շարունակ քաղաքացին պայքարեց, ծեծվեց, բանտարկվեց, հալածվեց, արտաքսվեց ու տառապեց հանուն այդ լուսաբացի:
2016 թ. Ապրիլյան քառօրյայից հետո պարզ դարձավ, որ դանակն արդեն ոսկորին է հասել, այն է՝ պետական ահաբեկչությանը գումարվել է նաև պետական դավաճանությունը, քանի որ ռեժիմը փորձում է պայմանավորված պատերազմի միջոցով կամ որևէ այլ ձևով ազատագրված տարածքները հանձնել հակառակորդին:

2016 թ. հուլիսի 17-31-ի Սասնա Ծռերի ապստամբությունը, չնայած մասնակի արդյունքին, վիժեցրեց այդ աղետալի ընթացքը, ինչպես նաև յուրօրինակ պատասխան եղավ Մարտի 1-ին: Դա հանգեցրեց կառավարման համակարգի խորը ճգնաժամի և, զուգահեռաբար՝ հիմնականում հաղթահարեց  Մարտի 1-ից մնացած հոգեբանական պատնեշը: Բռնության մեքենան կաթվածահար եղավ:

Եվ, արդեն նոր իրավիճակում՝ 2018 թ. ապրիլի 23-ին, երբ ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին և մեզանից յուրաքանչյուրին փորձեց սպառնալ Մարտի 1-ի կրկնությամբ, հանդիպեց ժողովրդի դիմադրության անհաղթահարելի ալիքի և ստիպված եղավ հեռանալ:

Արժանապատիվ, ազատասեր ու անվեհեր քաղաքացու տասնամյա պայքարի շնորհիվ Մարտի 2-ի լուսաբացն արդեն իրողություն է դառնում:
Սակայն լուսաբացն օր կդառնա և քաղաքական ձմռանը վերջապես քաղաքական գարուն կհաջորդի միայն այն դեպքում, երբ հայոց պետականության հակառակորդի վերածված պետական կառավարման համակարգը՝ առավելապես իր ուժային, իրավապահ և դատական բաղադրիչներով, կանցնի պատասխանատվության և զղջման քավարանով:

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն որպես ինստիտուտներ պետք է ներողություն խնդրեն ժողովրդից, քաղաքացուց, իսկ Մարտի 1-ի բոլոր կազմակերպիչներն ու կատարողները պետք է բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն:
Այդ ուղղությամբ կատարվող այսօրվա աշխատանքը ողջունելի է որպես սկիզբ, սակայն խիստ անբավարար է վերը նշված բնական և բանական պահանջի համեմատությամբ:

Ընդամենը Ռոբերտ Քոչարյանին և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներին, այն էլ իրենց կատարածի ոչ ամբողջ ծավալով պատասխանատվության կանչելը չի կարող հագեցնել արդարության ծարավի այն ծովը, որ գոյացել է հատկապես Մարտի 1-ից հետո: Մասնավորապես՝ առնվազն անհասկանալի և անընդունելի է այն հանգամանքը, որ Մարտի 1-ի հիմնական շահառու և մեզ դրա կրկնությամբ սպառնացող Սերժ Սարգսյանը դեռևս ազատության մեջ է:

Այս կիսատության ֆոնին լուսաբացը ստվերելու և արդարության նոր ճգնաժամ առաջացնելու վտանգ է ստեղծում Սասնա Ծռերի ապստամբության մասնակիցների նկատմամբ Մարտի 1-ի ռեժիմի սարքած գործով քրեական հետապնդումը շարունակելը: Փաստորեն՝ սահմանադրական կարգը տապալած Մարտի 1-ի ահաբեկչական ռեժիմի գործիքի վերածված անձինք մեղադրում և դատում են նրանց, ովքեր սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով միանգամայն իրավաչափ կերպով ապստամբել են իրենց դեմ:
Ժողովրդի վստահությունը վայելող օրվա իշխանությունները կարող են և պարտավոր են լուծել արդարություն հաստատելու խնդիրը, եթե չխուսափեն Մարտի 1-ը ծնած պատճառներին, ընթացքին և հետագա տասը տարիներին համակարգային իրավաքաղաքական գնահատական տալու և դրա հիման վրա անցումային արդարադատության միջոցով արդարություն հաստատելու ծանր, սակայն պատվաբեր ու առողջացնող պատասխանատվությունից:

Օրվա առթիվ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Մարտի 1-ի զոհերի հարազատներին ու մեր ամբողջ ժողովրդին և մաղթում Մարտի 2-ի բարի լուսաբաց: