Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրելու իր քաղաքացու իրավունքների պաշտպանության և ազատ արձակման ուղղությամբ. ՀՀ ԱԳՆ

Լուրեր

28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները, չբավարարվելով անհայտ հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Կարեն Ղազարյանի նկատմամբ ֆարս հիշեցնող դատական գործընթացի նախաձեռնությամբ, ավելի հեռուն գնացին և ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող մեր քաղաքացու գործն «արագացված կարգով» քննելով՝ կայացրեցին 20 տարվա ազատազրկման դատավճիռը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Հաղորդագրության մեջ ասված է.

Մենք դատապարտում ենք ադրբեջանական դատարանի՝ միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ խախտմամբ կայացրած այդ դատավճիռը, որի իրական հեղինակն Ադրբեջանի ղեկավարությունն է: Որևէ մեկի համար գաղտնիք չէ պետական մակարդակով Կարեն Ղազարյանի պատանդառության իրական նպատակը, սակայն այդ ջանքերը չեն կարող հաջողության հասնել։ Թե՛ ՀՀ-ի և թե՛ Արցախի համար գերակայություն են հակամարտության գոտում ապրող մարդկանց իրավունքները և միջազգային հումանիտար իրավունքը:

Ավելին, Արցախի իշխանությունների վերջերս ընդունած որոշումն` ազատ արձակելու համաչափ պատիժը կրած ադրբեջանական զինծառայողին, լավագույնս վկայում է իրավունքի գերակայության և միջազգային հումանիտար իրավունքի հանդեպ հայկական կողմի հավատարմության մասին։

Սակայն ազգային ատելության հողի վրա կատարված անչափահասի սպանությունը գտնվում է այլ իրավական, ինչպես նաև բարոյական հարթությունում, առավել ևս երբ մեր հիշողությունում վառ է նմանօրինակ հանցագործությունների և դրանց իրականացնողների համապետական հերոսացումը: 15 տարի առաջ նույն դրդապատճառներով սպանության համար հերոսացված մարդասպանի անպատժելիությունն ամենօրյա հիշեցում է, որ ո՛չ մեր տարածաշրջանին և ո՛չ էլ միջազգային հանրությանը պետք չեն նմանօրինակ նոր «հերոսներ»: Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրելու իր քաղաքացու իրավունքների պաշտպանության և ազատ արձակման ուղղությամբ: