Գլենդեյլը, հանդիսանալով ԱՄՆ արևմտյան ափի ամենահայաշատ քաղաքը, յուրօրինակ դարպաս է Հայաստանի համար դեպի ԱՄՆ. Արմեն Բայբուրդյան

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դոկտոր Արմեն Բայբուրդյանը, գլխավոր հյուպատոսության խորհրդականներ Վարազդատ Պահլավունու և Ռազմիկ Ստեփանյանի ուղեկցությամբ, փետրվարի 26-ին այցելել է Գլենդեյլի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ Զարեհ Սինանյանը ընդունելություն է կազմակերպել՝ ի պատիվ ՀՀ գլխավոր հյուպատոսի:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Ընդունելությանը ներկա էին նաև Գլենդեյլի քաղաքի խորհրդի անդամները, գանձապահը, քաղաքի իրավաբանը, մենեջերը, ոստիկանապետը, հրշեջ ծառայության պետը և քաղաքապետարանի այլ ծառայությունների ղեկավարներ:

Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, ողջունելով ՀՀ գլխավոր հյուպատոսին, նշեց, որ Գլենդեյլի քաղաքապետարանը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնություններին: Գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը կարևորեց ՀՀ գլխավոր հյուպատոսության և Գլենդեյլի քաղաքային իշխանությունների միջև առկա բարեկամական և գործընկերային կապերի խորացումը: Դոկտ. Բայբուրդյանը նշեց, որ Գլենդեյլը, հանդիսանալով ԱՄՆ արևմտյան ափի ամենահայաշատ քաղաքը, յուրօրինակ դարպաս է Հայաստանի համար դեպի ԱՄՆ: Այդ առումով Գլենդեյլի հետ գործընկերային և բարեկամական կապերի զարգացումը կարևոր է ՀՀ գլխավոր հյուպատոսության համար:

Պարոն Սինանյանը գոհունակությամբ նշեց Գլենդեյլի քաղաքային իշխանությունների և ՀՀ գլխավոր հյուպատոսության միջև ծավալված գործընկերային հարաբերությունների ամուր հիմքը, հավելելով, որը ներկայումս Գլենդեյլն ունի Կապան և Գյումրի քաղաքների հետ քույր-քաղաքների մասին ստորագրված փաստաթղթեր: Դրանք ըստ քաղաքապետի կարոտ են գործնական ծրագրերի: ՀՀ գլխավոր հյուպատոսը խոստացավ օժանդակել այդ ծրագրերի կյանքի կոչմանը»,- նշված է հաղորդագրության մեջ: