Համաներումով ազատվածներից 58֊ը 104 հանցագործություն է կատարել. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում համաձայնեց, որ վերջին շրջանում գողությունների աճ է գրանցվել, նաև հավելեց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանն այդ հարցը նույնպես քննարկվել է։

«Որոշակի դեպքերի աճ կա, բայց այն աստիճան չէ, որ անհանգստացնի մեզ, ու կոչով դիմեմ քաղաքացիներին: Մենք ունենք սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճ, բայց ձեռքբերում ունենք անձի դեմ ուղղված հանցագործությունների պարագայում, կոռուպցիոն հանցատեսակների ոլորտում ձեռքբերում ունենք»,- ասաց Օսիպյանը։

Ոստիկանապետի խոսքով՝ հեղափոխությունից հետո քաղաքացիների վստահությունը՝ ուղղված ոստիկանությանը, բարձրացել է, և յուրաքանչյուր՝ նույնիսկ փոքր դեպքերով քաղաքացին դիմում է ոստիկանությանը: Ըստ Օսիպյանի՝ գողությունների թվի աճը պայմանավորված է նաև համաներմամբ:

«Միայն հեղափոխությունից հետո 807 դեպքով ավելի են քաղաքացիները դիմել ոստիկանությանը, բայց, իհարկե, ազդել է նաև համաներումը: Համաներումով ազատվածներից 58-ը 104 հանցագործության դեպք է կատարել, մի քանիսի դեպքում կալանք է ընտրվել խափանման միջոցը»,- ասաց նա։

Մարտի 1-ի զոհերին նվիրված հիշատակի երթին կլինի նաև ոստիկանությունը: Վալերի Օսիպյանը պնդում է՝ յուրաքանչյուր նման հավաքի դեպքում ոստիկանությունը պետք է ներկա լինի ու հետևի հասարակական կարգին, սակայն որպես ոստիկանապետ՝ որևէ ոստիկանի չի հրահանգել մասնակցել երթին որպես քաղաքացի, յուրաքանչյուրն ազատ է ոչ աշխատանքային ժամի մասնակցել նման հավաքի: Օսիպյանը չբացառեց, որ ինքը ևս կմասնակցի երթին։

Լրագրողի դիտարկմանը, որ մի շարք քրեական գործերով հետախուզում է հայտարարվել նախկին պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ, բայց մի քանի ամիս առաջ հայտարարված հետախուզումից հետո որևէ նորություն չկա, այս հարցում արդյո՞ք չկա ոստիկանության բացթողումը, Օսիպյանն արձագանքեց. «Օպերատիվ գործընթացն այնպիսին է, որ երբեմն ժամանակ է պահանջում: Հնարավոր է՝ դեպք լինի, որ անհրաժեշտություն լինի արագ բացահայտել, կա դեպք, որ շտապելը վնասում է: Յուրաքանչյուր դեպքի բացահայտում առանձնահատուկ մոտեցում է պահանջում: Իմ պաշտոնավարման ընթացքում մենք բացահայտել ենք 1992 թվականին կատարված սպանություն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան