Եթե որևէ մեկը փորձի ՀՀ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն կատարել, կարժանանա կոշտ գնահատականի. Օսիպյանը՝ Սեֆիլյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե որևէ մեկը փորձի ՀՀ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն կատարել, կարժանանա օրենքի սահմաններում կոշտ գնահատականների: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով «Սասնա Ծռեր» կուսակցության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, որ իրենց համբերության բաժակը լցվել է, և եթե իրենց երկու կալանավորված ընկերներին ազատ չարձակեն, բողոքի ակցիաներ կսկսեն:

«Ով ուզում է՝ լինի, ոստիկանությունը գործելու է օրենքի սահմաններում, ոստիկանությունը տիրապետում է բոլոր տվյալներին»,- ասաց Օսիպյանը:

Ճշտող հարցին՝ այսինքն տեղյա՞կ է, որ ինչ-որ գործողություններ են նախապատրաստվում, Օսիպյանը հստակ պատասխան չտվեց. «Ոստիկանությունն ունի շատ-շատ ինֆորմացիաններ՝ օրենքի սահմաններում ձեռք բերված, որոնք հրապարակման ենթակա չեն: Այո՛, մենք տիրապետում ենք բոլոր տվյալներին: Եթե մի քանի հոգի փողոց են փակում, և եթե ոստիկանությունն անմիջապես հետո չի բացում, դա չի նշանակում, որ չի կարող: Մենք կարող ենք հաշված րոպեների ընթացքում այդ ամենը բացել ու վերականգնել երթևեկությունը: Եվ միայն Ժիրայր Սեֆիլյանի պարագայում չէ, այլ ցանկացած դեպքում, եթե որևէ մեկը ՀՀ-ում որևէ կարգ խախտի, ՀՀ օրենքի սահմաններում գնահատականների կարժանանա»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ հայտարարության տեքստում նաև ապստամբությունից էր խոսվում, Օսիպյանը պատասխանեց, որ օրենքի խախտման պարագայում կոշտ գնահատական կլինի. «Ավելին չեմ կարող ասել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան