«Բանակցային ձևաչափի վերաբերյալ համաձայնության պետք է գանք»․ Փաշինյանը առաջիկայում Ալիևի հետ հանդիպման մասին

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում Իլհամ Ալիևի հետ հանդիպում կունենա։ Այս մասին ՀՀ վարչապետը խոսել է Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարության առաջնային խնդիրներից մեկը բանակցային գործընթացքում Արցախի սուբյեկտայնության բարձրացումն է։

«Մենք շարունակելու ենք հետապնդել Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։ Առաջիկայում պետք է հանդիպում ունենանք Ադրբեջանի նախագահի հետ։ Դա լինելու է  առանց օրակարգի հանդիպում, բայց կարևոր ուղենիշներից մեկը բանակցային ձևաչափի քննարկումն է  լինելու»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ քանի դեռ բանակցային ձևաչափի վերաբերյալ համաձայնություն չկա, շփումներն ու քննարկումները պաշտոնական բանակցություններ համարվել չեն կարող։

«Ես չեմ խոսում Արցախի Հանրապետության անունից, որովհետև այն ունի իր իշխանությունը, իր նախագահը, իր կառավարությունը, և բանակցային գործընթացքում Արցախի անունից պետք է  խոսի Արցախի իշխանությունը։ Սա շատ կարևոր է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ղարաբաղը բանակցային գործընթացքում սուբյեկտայնության նոր մակարդակ ունենա»,- ընդգծել է  Փաշինյանը։

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Փաշինյանը նշել է, որ հնարավոր փոխզիջումների մասին Հայաստանի կառավարությունը կխոսի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը հստակ պատասխան կտա։

«Իսկ ո՞վ է ասել, որ փոխզիջումների մասին առաջինը Հայաստանը պետք է խոսի։ Ադրբեջանն է, որ ամեն օր սպառնալիքներով է խոսում ղարաբաղյան հարցի կարգավորման մասին և մեր հասցեին։ Եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է սպառնալիքով կամ ուժով Ղարաբաղի հարց լուծել, չարաչար սխալվում է»,- ընգդծել է վարչապետը։

 

Նելլի Մելքոնյան