«Իմ քայլի» պատգամավորը Հայկ Մարությանին ցանկանում է հրավիրել ԱԺ, բայց օրենքը թույլ չի տալիս

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ցանկություն է հայտնել, որ խմբակցության փակ աշխատանքային նիստերին հրավիրեն նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Որոշ պատգամավորներ, սակայն, նրան խորհուրդ են տվել հրաժարվել այդ մտքից, քանի որ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի վրա խորհրդարանական վերահսկողություն չեն կարող կիրառել:

Այս մասին տեղեկացնում են «Իմ քայլը» խմբակցությանը մոտ կանգնած Factor.am-ի հավաստի աղբյուրները:

Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում չհերքեց տեղեկությունը: Սակայն չմանրամասնեց, թե ինչու է ցանկանում քաղաքապետին հրավիրել խմբակցություն:

Մեր հարցին, թե պատգամավորը Հայկ Մարությանին ուղղված ինչ հարցեր ունի, պատգամավորը հարցով պատասխանեց. «Ձեզ ո՞վ է ասել այդ մասին»:

«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանից Factor.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք խորհրդարանական խմբակցությունն իրավունք ունի ՏԻՄ ղեկավարին հրավիրել Ազգային ժողով և հաշվետվություն պահանջել, Բաղդասարյանը բացասական պատասխան տվեց:

Նարեկ Կիրակոսյան