ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն դատապարտել է Սումգայիթի ջարդերը

Լուրեր

11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն հանդես է եկել Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցի մասին հայտարարությամբ․ այս մասին տեղեկանում ենք  Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) ֆեյսբուքյան էջից:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․

«1988-ի փետրվարի 27-ին Սումգայիթ քաղաքում ապրող հարյուրավոր հայեր են սպանվել, բռնաբարվել, խոշտանգվել և, նույնիսկ, կենդանի այրվել։ Եվ այդ ամենը նրանց ծագման պատճառով։

Տասնամյակների ընթացքում Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել՝ թաքցնելու համար մարդկության դեմ գործած այս հանցանքը և ժխտել Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունները։ Ավելի անհանգստացնող է այն, որ  հանցագործներն Ադրբեջանի կառավարության կողմից ազգային հերոս են ճանաչվել։

Կարևոր է, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչի և դատապարտի տեղի ունեցածը։ Ահա ինչու եմ այս սարսափելի կոտորածը դատապարտելու ճանապարհին շարունակում կանգնել հայ ժողովրդի կողքին։ Ցավոք, Սումգայիթի ջարդերից ի վեր, հայերի նկատմամբ ադրբեջանական կառավարության մոտեցումը շատ չի փոխվել։ Մենք մինչ օրս լսում ենք նույն բռնի հռետորաբանությունը և ականատես լինում Արցախի Հանրապետության ժողովրդին ուղղված ահաբեկչական մարտավարությանը։

Մարդկության դեմ գործած հացանքները չդատապարտելով  և թույլ տալով  նրանց անպատիժ մնալ, մենք միայն կուժեղացնենք  այն մարդկանց, որոնք ձգտում են ապագայում կրկնել այդ հանցանքները։ Սա կարևոր է հաշվի առնել հատկապես հիմա, երբ ապրիլին կլրանա Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցը»։

 

Նելլի Մելքոնյան