ԱՄՆ-ն հրաժարվում է չեղարկել Հյուսիսային Կորեայի պատժամիջոցները

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Հյուսիսային Կորեան ցանկանում է չեղարկել պատժամիջոցները, սակայն ԱՄՆ-ն հրաժարվում է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման ընթացքում հյուսիսկորեական կողմը ցանկացել է հասնել պատժամիջոցները չեղարկելուն, սակայն ԱՄՆ-ն չի համաձայնել։

«Նրանք ցանկանում էին, որ մենք չեղարկենք բոլոր պատժամիջոցները՝ Յոնբանի միջուկային օբյեկտի ապամոնտաժման դիմաց, սակայն դա մեզ ձեռնտու չէ»,- նշել է Թրամփը՝ ընդգծելով, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ լավ ընկերներ են մնացել։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև անդունդի հաղթահարման համար ժամանակ է անհրաժեշտ։ Պատժամիջոցները, ըստ ԱՄՆ նախագահի, արդեն իսկ խիստ են, և դրանք է՛լ ավելի խստացնելու մասին խոսել դեռևս չի ցանկանում։

«Կիմ Չեն Ընը երեկ երեկոյան ինձ խոստացել է հրթիռային և միջուկային փորձարկումներ չանցկացնել։ Ես հավատում եմ նրան»,- ընդգծել է Թրամփը։ Նա նշել է, որ Հյուսիսային Կորեայի հետ համաձայնագիր կնքելուց հրաժարվելու որոշումը միայն իրենը չի եղել։

«Անհրաժեշտություն եղավ հրաժարվել գործարքից, որը, հարյուր տոկոս հավանականությամբ, կարող էր այստեղ կնքվել։ Մենք արդեն ստորագրման ենթակա փաստաթղթեր ունեինք, սակայն որոշեցինք չանել դա»,- հայտարարել է Թրամփը։

Հյուսիսային Կորեայի հետ խնդրի լուծման համար Սպիտակ տան ղեկավարը կարևոր է համարել համագործակցությունը Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի ու Ճապոնիայի հետ։

Չնայած կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չեն բերվել, բայց երկու ղեկավարների հանդիպումը բարեկամական մթնոլորտում է ավարտվել:

Նելլի Մելքոնյան