Կառավարությունը նախորդ ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը կներկայացնի Ազգային ժողով

Լուրեր

28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

«Զեկույցն ունի կառավարության ծրագրի միևնույն կառուցվածքը, ըստ այդմ բոլոր շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներն ըստ ոլորտների ինտենսիվ աշխատել են հատվածների վրա: Բոլոր այն կետերը կամ դրույթները, որոնց անդրադարձ չի կատարվել, արտացոլված են նոր ծրագրում: Ըստ այդմ` բոլոր հարցերն ու ամբողջ տեղեկատվությունն ընդունված է»,-նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հաստատվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն»  համապատասխան բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թթ. ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը:

Հիմնավորման համաձայն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով  բանաձևն անդրադառնում է կանանց նկատմամբ զինված հակամարտությունների ազդեցությանը, զինված հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և խաղաղաշինության գործընթացին կանանց ներգրավմանը:

Ծրագիրն հնարավորություն կտա ՄԱԿ-ի Անվտանգության խորհդի բանաձևի դրույթները տեղայնացնելու շնորհիվ լուծում տալ ՀՀ-ի համար կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի: Մասնավորապես՝ ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ համայնքներում կանանց տնտեսական, սոցիալական զարգացման խնդիրները, ապահովել տեղահանված կանանց և աղջիկների հատուկ պաշտպանվածությունը, նպաստել խաղաղապահ առաքելություններում կանանց ներգրավմանը և այլն:

Աղավնի Սուքիասյան