Ինչո՞ւ է ռեկտորի լիազորությունների դադարեցման հարցը բերվել օրակարգ. Գևորգ Մուրադյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Մեկ շաբաթ ժամանակը չափազանց կարճ էր՝ մեզ ներկայացված փաստաթղթերը մանրամասն ուսումնասիրելու համար, երբ նույնիսկ նախնական ծանոթության մակարդակում առաջանում են բազմաթիվ հարցեր թե՛ ֆինանսական, թե՛ ռազմավարական կառավարման արդյունավետության տեսակետից:

Փետրվարի 28-ին ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում այս մասին ասաց խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է մեկ ամիս առաջ Խորհուրդը բավարար գնահատել ԵՊՀ ռեկտորի աշխատանքը, իսկ այսօր նրա հրաժարականի հարց է բարձրացվում:

«Ինձ համար տարօրինակ է, որ լրատվամիջոցները կամ հասարակական ակտիվություն ունեցող մարդկանցից շատերը ելնում են ինչ-որ տարբեր հայտարարություններից և ուշադրություն չեն դարձնում, թե ինչ է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի անցած նիստի ժամանակ՝ բովանդակային առումով, ինչ քննարկումներ են տեղի ունեցել և ինչ հայտարարություններ են եղել»,- ասաց նա: Բուհի Հոգաբարձուների խորհրդի նախագահը ԵՊՀ-ի գիտակրթական գործունեության արդյունավետության կտրուկ բարձրացման անհրաժեշտություն է տեսնում: Նրա պնդմամբ՝ ասել է, որ Հոգաբարձուների խորհուրդը պետք է ավելի շատ ժամանակ ունենա ուսումնասիրությունների համար. «Եվ խոստացել էի, որ մեկ ամիս հետո նորից կհանդիպենք՝ քննարկումները շարունակելու և հասկանալու համար, արդյո՞ք հաջորդ փուլում մեզ անհրաժեշտություն լինելու է հանձնախմբեր ձևավորել և այլն»:

Իսկ հիմնական փաստաթղթային տվյալներին ծանոթանալուց հետո Գևորգ Մուրադյանը մի քանի խնդիր է առանձնացրել, որոնք, իր համոզմամբ, կարևոր են ԵՊՀ-ի հետագա զարգացման համար. կա ուսանողների թվի բացասական դինամիկա, ֆինանսական կառավարման արդյունավետության ցածր աստիճան, նոր մասնագիտությունների բացման և խրախուսման միջոցով տնտեսության մեջ ԵՊՀ ներգրավվածության ցածր աստիճան և այլն:

Մանրամասները՝ տեսանյութում