Արցախն ու Հայաստանը պետք է համատեղեն իրենց ողջ ռեսուրսը անվտանգության մակարդակի բարձրացման համար․ Տիգրան Աբրահամյան

Լուրեր

28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Բակո Սահակյանի և ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի սահման կատարած այցին:

«Այս ամսվա ընթացքում նախագահ Սահակյանի արդեն երկրորդ այցն է Արցախի հարավային ուղղությամբ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարավային թևում իրականացվող ենթակառուցվածքային, գյուղատնտեսական ծրագրերի գլխավոր նպատակներից մեկը Արցախի անվտանգության աստիճանի մի քանի աստիճան բարձրացումն է, այցին ու դրան հետևած խորհրդակցությանը արցախյան պաշտոնյաներից բացի մասնակցում էր ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նաև անվտանգության առումով միևնույն համակարգում գտնվող Արցախն ու Հայաստանը, պետք է համատեղեն իրենց ողջ ռեսուրսը՝ Արցախի, իսկ դա ավտոմատ նշանակում է նաև Հայաստանի անվտանգության մակարդակը շարունակական բարձրացնելու և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներն առավելագույնս ներդաշնակեցնելու համար»,- գրել է նա: