Կիմ Չեն Ընը վերահաստատել է ապամիջուկայնացման մասին հայտարարությունը

Լուրեր

28.09.2026 | 12:40
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
Բոլորը

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում փետրվարի 27-28-ը տեղի է ունեցել Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Երկու ղեկավարները երեկ 2.5 ժամանոց հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են նախորդ տարի Սինգապուրում ձեռք բերված պայմանավորվածությունները։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի հրաժարվի Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումից։

Կիմ Չեն Ընն իր հերթին հաստատել է Հյուսիսային Կորեայի՝ ապամիջուկայնացվելու պատրաստակամությունը և ողջունել Փհենյանում ամերիկյան համակարգող գրասենյակի բացումը: ԱՄՆ մամուլի քարտուղար Սարա Սանդերսի հայտարարությամբ՝ նախագահները Հանոյում ընդհանուր համաձայնության չեն հասել, սակայն կառուցողական քննարկում են ունեցել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի պատվիրակություններն ապագայում հանդիպումներ են ակնկալում։ Այսօր՝ փետրվարի 28-ին, կայացել է նախագահների երկրորդ հանդիպումը։ Դոնալդ Թրափն այն անվանել է արդյունավետ և Կիմ Չեն Ընի հետ բարեհաջող ու երկարատև համագործակցության հույս հայտնել։

«Մեզ մոտ արդյունավետ քննարկում է։ Ամեն ինչ տանում է նրան, որ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման մասին գործարքը կհաջողվի և կնպաստի երկրում տնտեսական աճին»,- ընդգծել է Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը Կիմ Չեն Ընին «հիանալի առաջնորդ» է անվանել և խոստացել աջակցել Հյուսիսային Կորեայի տնտեսական զարգացմանը։ Ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Գուբինը գնահատել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ նշելով, որ Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումն անհրաժեշտ է այն ծրագրերի զարգացման համար, որոնք պետք է իրականացվեին այլ երկրների հետ համագործակցության արդյունքում: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների առաջին պատմական հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա հունիսի 12-ին Սինգապուրում:

Նելլի Մելքոնյան