Պակիստանը գնդակոծել է Հնդկաստանի հյուսիսային բնակավայրերը

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Պակիստանն այսօր առավոտյան գնդակոծել է Հնդկաստանի հյուսիսային Ջամմու և Քաշմիր նահանգների բնակավայրերը: Հնդկական կողմը պատասխան կրակ է բացել: Այսպիսով, պակիստանյան կողմն արդեն յոթերորդ անգամ անընդմեջ խախտում է հրադադարի ռեժիմը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Առավոտյան 6-ի սահմաններում Պակիստանը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակ բացելով Կրիշնա Գհաթի հատվածի երկայնքով»,- հաղորդում է India Today-ը՝ վկայակոչելով հնդկական զինված ուժերի ներկայացուցիչ, փոխգնդապետ Դևենդեր Անանդին:

Հնդկաստանի զինվորականները պատասխան կրակ են բացել, փոխհրաձգությունը շուրջ մեկ ժամ է տևել:

Նշենք, որ չորեքշաբթի պակիստանյան բանակը հայտարարել էր հնդկական երկու ռազմական օդանավ խոցելու մասին: Նյու Դելիի տվյալներով էլ՝ Հնդկաստանը մեկ ՄիԳ-21 է կորցրել, միաժամանակ պակիստանյան կործանիչ է խոցել:

Նյու Դելին և Իսլամաբանն ավանդաբար լարված հարաբերություններ ունեն: Կողմերի միջև քաղաքական, պատմական և տարածքային խնդիրներ կան, մասնավորապես՝ Քաշմիրի կարգավիճակի հետ կապված: Վիճելի այս տարածքում անջատականներ են գործում, որոնք հանդես են գալիս Քաշմիրի անկախության կամ շրջանի՝ Պակիստանին միավորման օգտին:

Իրավիճակն առավել լարվեց փետրվարի 14-ից հետո, երբ մահապարտն իրեն պայթեցրեց հնդկական ռազմական ոստիկանության շարասրան մոտ: Պատահարը 45 մարդու կյանք խլեց: Հարձակման պատասխանատվությունը ստանձնեց «Ջաիշ-է-Մուհամմադ» իսլամական խմբավորումը:

Ի պատասխան՝ հնդկական օդուժը կրակ բացեց Քաշմիրի պակիստանյան հատվածում գտնվող խմբավորման ճամբարի ուղղությամբ, արդյունքում բազմաթիվ զինյալներ մահացան:

Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ դա «բացարձակ անհրաժեշտություն էր», քանի որ խմբավորումը նոր հարձակումներ էր նախապատրաստում: