Ոստիկանապետը չի գալիս խորհրդարան, ինչպե՞ս հարցնենք՝ ինչո՞ւ հանցագործությունների աճ կա. բանավեճ Մարուքյանի և Սիսակ Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 28-ի նիստում սուր բանավեճ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և ԼՀԿ-ից Էդմոն Մարուքյանի միջև:

Հիշեցնենք, որ խորհրդարանական հանձնաժողովում քննարկվող նախագծով առաջարկվում է 2004 թվականի հունիսի 9-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը կալանավորների՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը մեկ օրվա փոխարեն հաշվարկել մեկուկես օր: Սիսակ Գաբրիելյանն այս նախագծի վերաբերյալ նշեց, որ համաներում է եղել, շատ կալանավորների պատժի չափը կրճատվել է, այնուհետև խոսեց տուժողների շահերից:

«Տուժողի շահերն այստեղ հաշվի առե՞լ եք: Դժգոհությունները շատ են, որ գողություններն ավելացել են: Եթե կալանավորների մեկ օրը մեկուկես դարձնենք, շատ անձինք կհայտնվեն ազատության մեջ: Բացի այդ՝ Դուք ունե՞ք թվեր, տվյալներ, թե քանի մարդ դուրս կգա այս նախագծով»,- հարցրեց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ տուժողի շահերի հետ նախագիծը կապ չունի:

«Մենք համաներում չենք իրականացնում, նաև չենք ասում, թե որևէ մեկին ներում ենք: Մենք ասում ենք և ուզում ենք այն վերականգնել: Ռուսաստանում էլ է այդ օրենքն ընդունված»,- ասաց նա:

Անդրադառնալով Գաբրիելյանի՝ հանցագործությունների աճի մասին հարցին՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ տվյալներ չունի, բայց այդ հարցն իրեն չպետք է ուղղել:

«ՀՀ-ն ունի ոստիկանություն, ոստիկանապետ, իրենք պետք է աշխատեն: Եթե շատացել է, պետք է համեմատության մեջ տեսնել՝ կա՞ նման բան, եթե կա, տեսնենք ինչումն է խնդիրը, բայց քանի որ Ձեր իշխանությունը չի ուզում ոստիկանությունը դարձնել նախարարություն, մենք խորհրդարանական վերահսկողություն չունենք: Ոստիկանապետը չի գալիս խորհրդարան, որ հարցնենք: Չգիտենք՝ ինքը որտեղ է, ո՞նց հարցնենք, որևէ տվյալ չենք կարող ունենալ, հետևաբար, այս անվերահսկելի վիճակում նման հարցեր են ծագում: Չգիտենք՝ արդյոք ոստիկանությունը լա՞վ է աշխատում, որ կա հանցագործությունների աճ, թե՞ վատ է աշխատում, ու կա հանցագործությունների աճ: Մեղքը խորհրդարանականներինը չէ»,- ասաց նա:

Սիսակ Գաբրիելյանն էլ հակադարձեց, որ այսօր ոստիկանապետը ժամը 16:00-ին խորհրդարանում է լինելու: «Եթե ԱԳ նախարարին կանչել ու խոսել եք, կարծում եմ՝ կարող էիք ոստիկանապետին էլ կանչել ու խոսել, և վերահսկողությունը կլիներ»,- ասաց Գաբրիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան