Փարաքար գյուղում մի երիտասարդ նորածնի համար ծածկոց էր գողացել, խափանման միջոց ընտրեցին կալանավորումը. Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագիծը, որով առաջարկվում է 2004 թվականի հունիսի 9-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը կալանավորների՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը մեկ օրվա փոխարեն հաշվարկել մեկուկես օրվա առաջարկը:

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը նույնպես համանման նախագիծ է ներկայացրել քննարկման՝ առաջարկելով, որ ընդունվելուց հետո օրենքը տարածվի ոչ միայն անցյալում կատարածի համար կալանավորվածների վրա, այլև ապագայում: Որպես հիմնավորում՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նախնական կալանքի տակ պահվող երիտասարդները նվաստացումների են ենթարկվում:

«Փարաքար գյուղում մի երիտասարդ նորածնի համար ծածկոց էր գողացել, խափանման միջոց ընտրեցին կալանավորումը: Խափանման միջոցները պետք է վերանայվեն, որ ծանր հանցագործի ու իմ նշած երիտասարդի համար չընտրվի նույն խափանման միջոցը»,- հավելեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը, միաժամանակ, նշեց, որ իրենք քիչ անց Մարդու իրավունքերի պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներով այցելելու են ՔԿՀ-ներ, քանի որ կալանավորները հայտարարել են համատարած հացադուլ սկսելու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան