Դեսպան նշանակվելուց հետո ԱԺ հրավիրելու ԼՀԿ-ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը մերժեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել Կառավարությանը՝ առաջարկելով  ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ոլորտի մշտական հանձնաժողովի լիազորությունները լրացնելու միջոցով սահմանել, որ հանձնաժողովը կազմակերպի հանդիպում հանձնաժողովի անդամների և օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դեսպանների և դիվա­նագիտա­կան ներկայացուցչությունների ղեկավարների հետ՝  նրանց առաջադրվելուց հետո՝ մինչև նշանակվելը:

Նախագծով առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների նշա­նակման գործընթացում ունենալ նաև խորհրդարանի մասնակցությունը, որը կարող է որպես հակակշռող և զսպող գործոն կիրառվել նախագահական կառավարման ձև ունեցող այն հանրապետություններում, որտեղ միանձնյա նշանակողը (նախագահը կամ նախագահի կողմից նշանակված վարչա­պե­տը) և նշանակումը հաստատողը (խորհրդարանը) ձևավորվում են միմ­յանցից անկախ ընտ­րա­կարգերով և մեկը մյուսի իշխանության աղբյուր չեն հանդիսանում։

Կառավարությունը մերժեց ԼՀԿ-ական պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը՝ հիմնավորելով, որ գործադիր իշխանության կադրային քաղաքականության իրականացման խորհրդարանական հակակշռման և զսպման մե­խա­նիզմի առկայությունն արդարացված չէ այն պարագայում, երբ գոր­ծադիր իշխանության ձևա­վոր­ման և դրա ղեկավարի ընտրության իրավունքն ինքնին պատ­կա­նում է բացառապես խորհրդա­րանին։

Բացի դրանից, պարզ չէ՝ որն է նախքան դիվանագիտական ներկայա­ցու­ցիչների նշանա­կումը արտաքին հարաբերությունների ոլորտի մշտական հանձնաժողովի անդամների հետ առաջադրված անձանց հանդիպման իրավական հետևանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան