«Իմ քայլ»-ում Դավիթ Սանասարյանին ուղղված հարցեր ունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցությունում միասնական կարծիք չկա՝ պե՞տք է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին հրավիրել խորհրդարան՝ հասկանալու համար, թե ինչու են իր ղեկավարած կառույցում երեկ տեղի ունեցել ձերբակալումներ:

«Կոնկրետ ես, այո՛, այս պահի դրությամբ ունեմ հարցեր, սակայն այս պահի դրությամբ առայժմ չկա նման ծրագիր նրան հրավիրելու, բայց մոտ ապագայում կարող է լինել»,- տեղեկացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը։

Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը դեռ չգիտի, թե ինչ է կատարվել։ Սակայն նրա համար էական չէ, որ ձերբակալվածները նոր Հայաստանի պաշտոնյաներ են և ոչ թե նախկին կոռումպացվածներ։ Ըստ նրա, «եթե ընդունենք, որ հանցագործություն է կատարվել, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն նույն պատասխանատվությանը, ինչ-որ մեկ տարի առաջ, որևէ տարբերակում չկա հնի ու նորի միջև»։

Սիսակ Գաբրիելյանը նույնպես հարցեր ունի Դավիթ Սանասարյանին և միանշանակ կողմ է, որ «Իմ քայլը» խմբակցությունը նրան հրավիրի խորհրդարան լսելու։

«ԱԺ-ն լիազորություն չունի հրավիրելու, քննարկելու, կարող են ոլորտային հանձնաժողովները անել, բայց մենք քաղաքական մեկ թիմ ենք, ի վերջո, կառավարությունը մենք ենք ձևավորում, և կարող է անհրաժեշտություն լինել Դավիթ Սանասարյանին հրավիրելու»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը։

Պատգամավորը ինֆորմացիայի սղության պատճառները հասկանում է, և չի ասի, թե Ազգային անվտանգության ծառայությունը պարտավոր է ձերբակալման բոլոր փակագծերը միանգամից բացել։ Ըստ նրա, «շատ կարևոր է հասկանալ, որ թափանցիկությունն էլ ունի որոշակի սահման, երբ խոսքը ԱԱԾ-ի մասին է»։

Վահագն Հովակիմյանն ընդհանրապես դեմ է, որ Ազգային անվտանգության ծառայությունը որևէ տեղեկություն տրամադրի, ինքը չի էլ ողջունում, որ այդ կառույցը հեղափոխության առաջին ամիսներին այդքան բաց էր աշխատում։

«Իրենք երբեմն նաև իրենց համար, օրինակ, Եվրադատարանի տեսանկյունից խոցելի են դառնում։ Հետագայում իրենց բացությունը նույն մեղադրյալի փաստաբանները կարող են օգտագործել նախաքննական մարմնի դեմ, ասելով՝ տեսեք, դեռ գործը դատարան չուղարկված, իրենք արդեն մեզ դատապարտել են»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։

Ըստ պարոն Հովակիմյանի, սխալ է նաև Դավիթ Սանասարյանին խորհրդարան հրավիրելը, դեռ նախաքննություն է ընթանում և քանի դեռ այն չի ավարտվել, ինքը չի կարող ասել, թե ինչու պետք է հրավիրեն:

«Շատ գայթակղիչ է էդ գաղափարը, բայց եթե կա նախաքննություն․․․ էս քաղաքական խնդիր չի, քաղաքական օրակարգով պայմանավորված չէ էս երևույթը, կա բողոք, բողոքը քննվում է»,- թեման ամփոփում է պատգամավորը։

Պատգամավորն այս գործում քաղաքական մեծ հնչեղություն չի տեսնում։ Նա վախենում է, որ այս գործին այնպիսի հնչեղություն է տրվում, որ ձերբակալվածներն արդեն ընկալվում են որպես հանցագործ։ Մինչդեռ նոր Հայաստանում պետք է սկսի աշխատել մարդու անմեղության կանխավարկածը։

Մհեր Արշակյան