Շենգավիթի ոստիկանապետը առարկեց «Սասնա ծռերի» նկատմամբ համաներում կիրառելու դեմ

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը:

Դատարանում այսօր ցուցմունք տվեցին Շենգավիթի ոստիկանապետ Հրաչյա Խոստեղյանը և տուժող, նախկին ոստիկան Արամ Հովհաննիսյանը: Խստեղյանը հայտարարեց, որ իրեն տուժող է ճանաչում և առարկում է «Սասնա ծռերի» նկատմամբ համաներում կիրառելու դեմ:

Խոստեղյանը պատմեց, որ 2016 թվականի հուլիսին 17-ի առավոտյան հերթապահ մասից իրեն տեղեկացրել են զինված անձանց կողմից ՊՊԾ գնդի վրա հարձակման վերաբերյալ:

Նա հայտնեց, որ ՊՊԾ-ի գրավման օրը հնչած կրակոցներից ինքը բեկորային վնասվածք է ստացել: «Սասնա ծռերի» տասը անդամի գործով մյուս տուժող, նախկին ոստիկան Արամ Հովհաննիսյանը դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ոչ մեկի չի ճանաչում, հարաբերություններ չի ունեցել:

Հովհաննիսյանի խոսքով՝ 2016 հուլիսի 17-ի առավոտյան հեռախոսակապի միջոցով ահազանգ է ստացել, որ անհայտ անձինք հարձակվել են ՊՊԾ գնդի վրա, կոտրել են դարպասները. «Ես ասացի՝ հասկացա ու հասա դեպքի վայր: Հասել եմ Էրեբունու ոստիկանության մուտքի մոտ, ոստիկանական մեքենաներով փակված էր մուտքը, մենք արանքից նայում էինք ՊՊԾ գունդ, մի քանի անգամ արանքից նկատեցինք, որ Մարտիրոսը (նկատի ունի գործով ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանին) մի քանի անգամ մոտեցել է մեզ և կրակոցներ արձակել՝ դեպի վերև, սպառնում էր, ասում էր զենքը վայր դնել և միանալ մեզ: Սկսվեցին կրակոցները, ես մեր աշխատակիցներին ասել եմ՝ հետ գալ, այդ կրակոցների ընթացքում ցավ զգացի, տեսա արյունահոսություն, հասկացա, որ կրակոցներից վնասվել եմ, տեղափոխվել եմ Մուրացանի հիվանդանոց և ստացիոնար բուժում եմ ստացել: Հայհոյանքներ էինք լսում, կրակոցներ ու ուրիշ բան չեմ լսել»:

Հենց նրա հարցաքննության ժամանակ էլ գրանցվեց այսօրվա միջադեպը:

Լիլիթ Շաբոյան