Եթե զինծառայողն ինքնասպան է լինում, ուրեմն զորամասը պետք է լուծարել․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

2018 թվականին Հայաստանի և Արցախի Զինված ուժերում մահացել է 63 զինծառայող, որոնցից 11-ի մահը որակվել է որպես ինքնասպանություն։ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ իրավիճակը շտկելու լուրջ կարիք ունի․ «Դուք հասկանո՞ւմ եք ինքնասպանությունն ինչ ա։ Դա նշանակում է, որ էդ զորամասը լուծարման ենթակա է, ու նորից պետք է հավաքվի։ Անտարբերության մթնոլորտը բանակի ներսում պետք է չլինի՝ սկսած նախարարից մինչև դասակի հրամանատարը»։

13 զինծառայող էլ մահացել է՝ պայմանավորված առողջական խնդիրներով։ «Մարդու իրավունքների խախտումները բանակում և դրանց կանխարգելման մեխանիզմները» թեմայով քննարկմանը մասնակցող Անդրանիկ Քոչարյանը խիստ է մոտենում այս հարցին՝ բանակում հիվանդներ պիտի չլինեն․ «Բանակում պետք է ծառայեն միայն առողջ զինծառայողներ, հիվանդը եթե գնաց բանակ, նա կհիվանդացնի մնացածին, կամ այդ հիվանդ երեխան շատ քիչ շանս ունի վերջում ոչ հոգեկան զեղումներով տուն գնալու»։

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ պետք է մասնագիտորեն վերանայել այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում թույլատրվում է զորակոչիկին տանել բանակ․ «Սարսափելի բան ա, որ գիշերամիզությունը մտցված ա բանակում ծառայելու հիվանդությունների ցանկի մեջ։ Դուք պատկերցանո՞ւմ եք այդ երեխայի ճակատագիրը 2 տարվա ընթացքում, ո՞վ է այս ցանկը կազմել։ Ասում են, որ դա սիմուլյացիայի աղբյուր ա, բայց չէ՞ որ կարող ա 1 դեպք լինի, որ սիմուլյացիա չի, էդ երեխան արդեն դիակ ա»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան