Նրանք ժամանակին գլուխները տաքուկ անկյուններում դրած էին. Հովհաննիսյանը՝ ԵՊՀ-ում ցույց անող դասախոսների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
Բոլորը

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի անձի հետ խնդիր չկա, խնդիր կա համալսարանի կրթության որակի հետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

Խոսելով համալսարանում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ նա նշեց, որ դրանք ազդում են դասախոսների աշխատունակության, ինչպես նաև ուսանողների ուսումնառության վրա:

«Բոլոր բուհերում կան խնդիրներ՝ կապված կրթական որակի հետ: Բուհերի ղեկավարները պետք է մտահոգված լինեն կրթության որակի բարձրացման խնդրով»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Հարցին՝ ԵՊՀ ռեկտորի փոփոխությունը կարո՞ղ է բերել կրթության որակի փոփոխության, խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահը պատասխանեց. «Ռեկտորից շատ բան է կախված, բայց նաև կախված է թիմից: Կան ռեկտորներ, որոնք ոչ մի բան չեն անում իրենց բուհում և շարունակում են աշխատել մինչև պաշտոնավարման ավարտը»:

Մեր ճշտող հարցին՝ ովքե՞ր են այդ ռեկտորները, Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց, որ անուններ չի տալու: Դիտարկմանը, որ ԵՊՀ-ում տեղի ունեցող ցույցերին մասնակցում են նաև դասախոսներ, ովքեր հայտարարում են, որ ռեկտորին փոխելով՝ համալսարանում հարցը չի լուծվի, Հովհաննիսյանն արձագանքեց. «Այդ դասախոսները ժամանակին գլուխները տաքուկ անկյուններում դրած էին, երբ համալսարանում տեղի էին ունենում հալածանքներ դասախոսների և ուսանողների նկատմամբ, իսկ նրանք երբևէ չէին բարձրաձայնում այդ ամենի մասին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան