Բանակում հանցագործություններն անտեսողները մեր բանակի թշնամիներն են․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.02.2026 | 00:58
Զանգվածային բախում՝ «Նոա» – «Աստանա» խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.02.2026 | 00:44
Իսպանիան՝ ֆուտզալի Եվրոպայի չեմպիոն
07.02.2026 | 22:24
Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետին ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները
07.02.2026 | 21:00
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
07.02.2026 | 20:53
Ի՞նչ վառելիքով է աշխատում. Փաշինյանը` հետաքրքրվում է իրեն ցուցադրվող ուղղաթիռով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 20:51
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ-ների միջև
07.02.2026 | 20:34
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
07.02.2026 | 20:00
«Վտանգավոր նախադեպ Մոսկովյան փողոցում»․ շինթույլտվություն կա, բայց հարցերը մնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 19:25
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
07.02.2026 | 19:00
Նորագյուղում Դուբայի պես երկնաքերեր են կառուցում,բայց բուսաբանական այգին չեն բարեկարգում. Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 18:20
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
07.02.2026 | 17:49
Կատյա Գալստյանը մեկնարկեց իր 4-րդ Օլիմպիական խաղերում
07.02.2026 | 17:44
ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմն ավարտել ամռան սկզբին. Զելենսկի
07.02.2026 | 17:15
Խաղաղության օրակարգը՝ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթություն. Փաշինյանն այցելել է ԱԳՆ
07.02.2026 | 17:01
Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը
Բոլորը

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ մեկ զինվորի մահն անգամ դառնալու է պետության համար խնդիր։

«Չի լինելու այնպես, որ կոծկեն, երբ մեկը մահանա։ Կոծկելը տեսանք․ Մարտի 1-ին արեցին, կոծկեցին՝ փչացնելով ամբողջ պետական ուժային համակարգը։ Կոծկումն ավելի հրեշավոր հանցագործություն է, քան իրական պատկերի վերլուծությունն ու իրական մեղավորներին պատժելը»,-այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ բանակում տեղի ունեցող բացասական դեպքերի հետ կապված պատրաստ է քննարկումներ սկսկել նաև Պաշտպանության նախարարության հետ։

«Եթե պետք է օրենքների մեջ փոփոխություն, կարող ենք գնալ դրան, խորհրդարանական բոլոր հնարավորությունները պետք է ծառայեն մեր զինվորական ուժի բարոյական նկարագրի ուժեղացմանն ու զինվորական ուժի ավելացմանը, և սրանք չպետք է լինեն պարզապես օդում հնչեցված խոսքեր»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա նաև կարևորեց բանակում ծառայություն իրականացնողների ինտելեկտուալ զարգացվածության մակարդակը։ «Թարմ ինտելեկտի կարիք ունենք»,- ասաց Քոչարյանը։

Խոսելով բանակում կատարվող հանցագործությունները չանտեսելու խնդրի մասին՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց․ «Բանակում հանցագործությունները անտեսողները մեր բանակի թշնամիներն են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան