Զինծառայող Յուրիկ Բրոյանին ՌՈ-ում խոշտանգել են, հարվածել են գլխին․ փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Զինակոչի ժամանակ շատ են լինում պատշաճ բուժզննում չիրականացնելու հետ կապված խախտումներ․ կան փաստեր, երբ զինակոչիկները գնում են բուժզննման, նրանց գանգատները հաշվի չեն առնվում, ու առողջական խնդիր ունեցող երիտասարդը զինծառայության է մեկնում առողջական խնդիր չունեցողի հետ։ Այս մասին այսօր «Բանակում մարդու իրավունքների խախտումների և դրանց կանխարգելման մեխանիզմները» թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Հայարփի Սարգսյանը։

Նրա խոսքով՝ լինում են շատ դեպքեր, երբ զինծառայողը ծառայության ընթացքում իրեն լավ չի զգում և սկսում է դրա մասին բարձրաձայնել, դա որակում են բանակում որպես «սիմուլյանտություն»:

«Երբ զորամասում առկա է լինում վատ բարոյա-հոգեբանական իրավիճակ, լինում են արդեն ինքնավնասման դեպքեր, հարուցվում են քրեական գործեր զինծառայությունից խուսափելու գործով»,- ասաց փաստաբանը՝ մանրամասներ ներկայացնելով իր վստահորդներից մեկի՝ զինծառայող Յուրի Բրոյանի նկատմամբ հարուցված քրեական գործից։

«Զինծառայողը 2018 թվականի օգոստոսին զորակոչվել է բանակ, ծառայությունից մի քանի օր հետո նրան հեռվից տեսնելով հրամանատարը ասել է, որ գետնից հավաքի ծխած ծխախոտների մնացուկները, նա հրաժարվել է, ինչին հաջորդել են բռունցքով հարվածներ՝ դեմքին, ոտքով հարվածներ՝ մարմնին։ Նա պատմում է, որ այդ ծեծից հետո ուշագնաց է եղել, որից հետո երեք օր պահել են «կապտյորկայում», որպեսզի կապտուկները անցնեն, հետո տեղափոխվել են դիվիզիա, որտեղ էլ չդիմանալով պայմաններին կատարել է ինքնավնասում։ Հարուցվել է քրեական գործ»,- պատմեց Սարգսյանը՝ նշելով, որ իր վստահորդը տեղափոխվել է Կանազի հոսպիտալ, ապա Երևանի Ռազմական ոստիկանություն, որտեղ կրկին արժանացել է անմարդկային վերաբերմունքի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան