Հասան Ռոհանին չի ընդունել Իրանի ԱԳ նախարարի հրաժարականը

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի ընդունել երկրի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը:

«Ես շատ լավ տեղյակ եմ ճնշումների մասին, որ գործադրվում են դիվանագիտական ապարատի, կառավարության և նույնիսկ նախագահի նկատմամբ: Քանի որ Դուք (Զարիֆը) ԱՄՆ-ի ճնշմանը դիմակայության պայքարի առաջամարտիկներից եք եղել, կարծում եմ, որ Ձեր հրաժարականը հակասում է երկրի շահերին և չեմ ընդունում այն»,- ասել է Ռոհանին:

Հասան Ռոհանին նաև նշել է, որ Իրանի ղեկավարությունը, այդ թվում՝ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին վստահում են Մոհամմադ Զարիֆին:

Նշենք, որ 2013 թվականի Իրանի ԱԳՆ-ն ղեկավարող Մոհամմադ Զարիֆը պաշտոնից հրաժարվելու մասին գրել էր Instagram-ում: Ավելի ուշ նա նշել էր, որ կուսակցական և խմբակցային պայքարը «մահացու թույն» կդառնա Իրանի արտաքին քաղաքականության համար: Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի վստահության վրա, ինչը ներքին կոնսենսուս է պահանջում: