Ոստիկանների կողմից ակնհայտ սադրանք է մեր դեմ. Գևորգ Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով փետրվարի 27-ի նիստն անցավ լարված մթնոլորտում, միջադեպ տեղի ունեցավ նիստի ընթացքին հետևող ոստիկանների և քաղաքացիների միջև։

Գևորգ Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոստիկանները սադրանքի են դիմում, ինչը փաստում է դատարանի հարակից տարածքում կուտակված ոստիկանների քանակը։

«Նախորդ ռեժիմի մնացուկները չեն հասկանում, որ իրենց տրված է շանս ուղղվելու, որովհետև այն, ինչ արել են էս ժողովրդի գլխին՝ այդ թվում դատական համակարգի, պետք է ներողություն խնդրեն դրա համար։ Շուտով Մարտի 1-ն է, և ոստիկանները դեռ պաշտոնական ներողություն չեն խնդրել մեր ժողովրդից, Ոստիկանությունը պետք է ծնկաչոք ներողություն խնդրի ժողովրդից։ Մենք մինիմալ բան ենք պահանջում՝ ներողություն, ոչ թե դատապարտում և այսքանից հետո Մարտի 1 իրականացրած ոստիկանությունը գալիս և Մարտի 1-ի հետևանքները վերացնող «Սասնա ծռերի» գործով այ այսպիսի ստոր սադրանքներ է իրականացնում։ Սա է ոստիկանությունը, այլ բան օսիպյանական ոստիկանությունից պահանջել հնարավոր չէր։ Սա պլանավորված ակցիա է, հատուկ եկել են, այստեղ սադրանք իրականացնելու համար»,- ասաց Գևորգ Սաֆարյանը։

Մանրամասներրը՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան