Բաքվում հակահայ ակցիային մեր ռուսաստանցի գործընկերների մասնակցությունը տարակուսանք է առաջացնում. Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 11:11
Լիբանանում ՄԱԿ-ի մեկ խաղաղապահ է զոհվել, ևս մեկը՝ ծանր վիրավորվել
30.03.2026 | 11:05
Մարգահովիտ բնակավայրում գազ չի լինի
30.03.2026 | 10:51
Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը հայտնի են
30.03.2026 | 10:45
Թրամփը հայտարարել է, որ կարող է հեշտությամբ գրավել Իրանի Խարգ կղզին և կցանկանար «վերցնել Իրանի նավթը»
30.03.2026 | 10:37
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
30.03.2026 | 10:25
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
30.03.2026 | 10:14
Հրդեհ ավտոտնակում․ կա տուժած
30.03.2026 | 10:00
Իրանի ԱԳ նախարարը հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին մարդասիրական օգնության համար
30.03.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 30-ի դրությամբ
30.03.2026 | 09:33
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար
29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
Բոլորը

Հայաստանը Ռուսաստանին համարել և համարում է իր ռազմավարական գործընկերը: Մեր հարաբերությունների հետագա ամրապնդումն ու այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների հաղթահարումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նիստում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Այս հայեցակարգը, ըստ նրա, արտացոլված է նաև Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրում:

«Հայ-ռուսական հարաբերությունների առանցքային ասպեկտներից է խաղաղության և կայունության ապահովումն աշխարհում՝ ընդհանրապես և Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ մասնավորապես: Մենք դեմ ենք հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելուն և ողջունում ենք մեր մոլորակում կայուն խաղաղության հասնելուն ուղղված նախաձեռնությունները: Այս առումով օրինակ կարող է լինել մեր մասնագետների խմբի գործուղումը Սիրիա: Հայկական հումանիտար առաքելությունը ծառայում է բացառապես խաղաղության և կայունության նպատակներին հասնելուն՝ սիրիացի ժողովրդին օգնելով վերականգնել կենսագործունեությունը հակամարտությունից տուժած շրջաններում»,- նշել է Արարատ Միրզոյանը:

ԱԺ նախագահն ընդգծել է, որ վերոնշյալ մարդասիրական բաղադրիչն առավել արդիական է դառնում հատկապես այս օրերին, երբ ամբողջ աշխարհի հայերը հիշատակում են Սումգայիթի կոտորածի զոհերին, որը տեղի ունեցավ ավելի քան 30 տարի առաջ՝ սկիզբ դնելով հայերի էթնիկ զտումների լայնածավալ քաղաքականության: Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

«Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը՝ որպես ՄԽ համանախագահ երկրի: Ստիպված եմ ցավով արձանագրել, որ չնայած մեր երկրների միջև դաշնակցային փոխգործակցության բարձր մակարդակին, ինչպես նաև ռուսական կողմի հետևողական ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, մեր որոշ ռուսաստանցի գործընկերներ երեկ Բաքվում մասնակցել են հակահայկական ակցիայի: Ավելին, արդարացի տարակուսանք է առաջացնում այդ ակցիային հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի որոշ անդամների մասնակցությունը»,- հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում: