138 մլն դրամի չարաշահումը բացահայտել ենք արտաքին աուդիտի արդյունքում․ Կոտայքի մարզպետ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Երեկ ձերբակալվեց Կոտայքի մարզի Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես համայնքի ղեկավար, պաշտոնավարման տարիներին (2015-2018 թթ. ընթացքում) համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով 2019 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 14:10-ին, ձերբակալվել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանը:

Factor.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, անդրադառնալով քրգործին, նշեց, որ մարզպետի ինստիտուտին վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացրել են վարչական վերահսկողության գործողություններ՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի միջնորդությամբ։

«Դեռևս 2018 թվականի օգոստոսին՝ հիմք ընդունելով բնակիչներից ստացված բազմաթիվ բողոք-դիմումներն ու տեղեկությունը՝ առերևույթ խախտումների  և չարաշահումների մասին,  իրականացրել ենք ստուգումներ, որի արդյունքում  արձանագրված փաստերը փոխանցել ենք Դատախազություն, որը, սակայն, որոշում է կայացրել քրգործ չհարուցել։ Դատախազության այդ որոշումը բողոքարկել եմ վերադաս դատախազին, որից հետո հարուցվել է քրգործ, ինչը, սակայն, կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Արամ Դանիելյանից հետո Հրազդան քաղաքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը ևս հաղորդումներ է տվել Դատախազությանն այլ դրվագներով, արդյունքում երեք դրվագով տրված հաղորդումները միացվել են  իրար, իսկ հարուցված քրգործը կարճվել է՝  հանցակազմի բացակայության պատճառով, ինչն էլ մենք ընդունել ենք ի գիտություն»,- Արամ Դանիելյանի ձերբակալությանը նախորդած  քրեական գործի կարճման վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց Կոտայքի մարզպետը։

Վերջինիս խոսքով՝ քրգործի կարճումից հետո, սակայն, Հրազդանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը մարզպետի հորդորով իրականացրել է արտաքին աուդիտ՝ համայնքի ղեկավարի 2015-2018 թթ. գործուներության վերաբերյալ։

«Միայն արտաքին աուդիտով, ֆինանսական փաստաթղթերի ուսումնասիրությամբ կարող էինք այդ առերևույթ չարաշահումները ներկայացնել։ Եվ ահա, այդ արտաքին աուդիտի արդյունքներով էլ հարուցվել է 138 մլն դրամ չարաշահումների և յուրացումների վերաբերյալ քրգործը, ինչի շրջանակում էլ Արամ Դանիելյանը ձերբակալվել է»,- ասաց Պետրոսյանը։

Աղավնի Սուքիասյան