Ռուսաստանը ձգու՞մ է. Հայաստանի առաջին դեմքերի առաջին այցերը հիմնականում լինում են Ռուսաստան

Լուրեր

04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի բոլոր ժամանակների առաջին դեմքերի` պաշտոնը ստանձնելուց հետո առաջին օտարերկրյա այցերը առավելապես եղել են դեպի Ռուսաստանի Դաշնություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցերի հիմնական ուղղությունը եւս եղել է Ռուսաստանի Դաշնություն: 2018 թվականի մայիսից առ այսօր Նիկոլ Փաշինյանը ՌԴ աշխատանքային այց կատարել է մայիսի 13-ին, հունիսի 13-14-ին, հուլիսի 26-27-ին, սեպտեմբերի 8-ին, ինչպես նաեւ դեկտեմբերի 6-ին եւ 27-ին: 2019 թվականին Հայաստանի վարչապետը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այց կատարել է հունվարի 25-ին:

Նիկոլ Փաշինյանն, ըստ վարչապետի պաշտոնական կայքի՝ primeminister.am-ի, երբեւէ պաշտոնական այցով չի մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Հայաստանի վարչապետը 2018 թվականի ընթացքում աշխատանքային այցերով եղել է նաեւ Ֆրանսիայում, Տաջիկստանում, Լիբանանում, Բելգիայի Թագավորությունում, իսկ 2019 թվականին աշխատանքային այց է կատարել Շվեյցարիա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցը եղել է Վրաստանի հանրապետություն՝ 2018-ի մայիսի 30-ին:

Հայաստանի ղեկավարը մեկ պաշտոնական այց էլ կատարել է 2019 թվականի հունվարի 31-ին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Փետրվարի 27-ին էլ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կկատարի Իրանի Իսլամական Հանրապետություն։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւս իր առաջին այցը կատարել է Ռուսաստանի Դաշնություն, սակայն՝ դեռ նախագահի թեկնածուի կարգավիճակում:

Իսկ արդեն ՀՀ նախագահի կարգավիճակում, ՀՀ նախագահի պաշտոնական կայքի արտերկրյա այցեր բաժնի համաձայն, Արմեն Սարգսյանը երբեւէ աշխատանքային եւ պաշտոնական այցեր չի կատարել Ռուսաստան: Արմեն Սարգսյանի առաջին աշխատանքային այցը եղել է Վրաստան՝ 2018 թվականի մայիսի 25-ին, իսկ առաջին պաշտոնական այցն էլ եղել է Գերմանիա՝ 2018 թվականի նոյեմբերի 27-ին: Ի դեպ, նոր եւ հին Հայաստանի ղեկավարներն այս առումով գոնե մեկ ընդհանրություն ունեն: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին աշխատանքային այցը եւս եղել է Ռուսաստանի Դաշնություն՝ 2008 թվականի հունիսի 6-ին: Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցը նույնպես եղել է ՌԴ՝ 2008 թվականի հունիսի 24-ին: Իսկ ահա նրա վերջին պաշտոնական այցը եղել է Վատիկան:

Սերժ Սարգսյանը Հայաստանի 15-րդ վարչապետի պաշտոնում /2018 ապրիլի 16-ից 23-ը/ որեւէ այց չի կատարել։ 2007 թվականին, երբ զբաղեցնում էր ՀՀ 11-րդ վարչապետի պաշտոնը, նա իր առաջին պաշտոնական այցը եւս կատարել է Ռուսաստանի Դաշնություն՝ 2007 թվականի սեպտեմբերի 24-ին: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջին պաշտոնական այցը եւս եղել է Ռուսաստան:

1998 թվականի ապրիլին նա մեկնել է Մոսկվա՝ ԱՊՀ գագաթաժողովին: Այս մասին տեղեկանում ենք aniarc.am կայքից: Նույն աղբյուրի փոխանցմամբ էլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին պաշտոնական այցը եղել է ԱՄՆ՝ 1991 թվականի նոյեմբերի 14-ին: Առաջին նախագահն այս այցից հետո պաշտոնական այց է կատարել Կանադա: Անդրադառնալով ՀՀ մյուս վարչապետերին, Հայաստանի 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին այցը կատարել է Բելառուսի հանրապետություն՝ 2008 թվականի մայիսի 23-ին:

ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն եղել է 2014 թվականի հուլիսի 10-ին: Իսկ ահա Ռուսաստանից եկած վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին պաշտոնական այցն էլ եղել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Հավելենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջին աշխատանքային այցը՝ փետրվարի 25-ից 27-ը, եւս Ռուսաստանի Դաշնություն է։ Իսկ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը իր առաջին պաշտոնական այցը կատարել էր ՌԴ՝ 2017 թվականի հուլիսի 17-ին:

 

Նարեկ Կիրակոսյան