Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի հետ

Լուրեր

28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 25-ին հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումն անցկացվել է Իրանահայ միության սրահում և կազմակերպվել ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ներկաներին ողջույնի խոսքով դիմել են Միության գործադիր նախագահ Թոմիկ Ալեքսանյանը եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:

Ելույթ ունենալով՝ Մխիթար Հայրապետյանը կարեւորել է որեւէ նպատակով արտերկրում գտնվող հայ պաշտոնյաների հանդիպումը տեղի հայ համայնքի հետ: Ըստ նրա՝ դա միջոց է՝ ավելի լավ իմանալու նրանց խնդիրները, լսելու եւ աջակցելու դրանց լուծմանը, քննարկելու Հայաստանում օրակարգային հարցերը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կարեւորել կրթության ոլորտի զարգացումը, ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրային դրույթներն ու Արցախի խնդրի վերաբերյալ ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշումը: Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է նաեւ Սփյուռքի հետ ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների համագործակցությանը:

Տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում ամերիկահայերը հետաքրքրվել են, թե, մասնավորապես, Սփյուռքի ներուժի օգտագործման ի՞նչ ծրագրեր կան Հայաստանում, ներդրումներ կատարելու ինչպիսի՞ հնարավորություններ կստեղծվեն առաջիկայում, արդյոք արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին կտրվի՞ իրավունք՝ մասնակցելու Հայաստանում անցկացվող ընտրություններին եւ այլն:

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ԱՄՆ-ում է գտնվում «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հրավերով եւ հովանավորությամբ՝ կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով: