ԿԸՀ-ն մանդատը փոխանցել է Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրակացուցակի հերթական հաջորդ թեկնածուին
ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ այսօր կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի` ավագանու անդամ Սուրեն Գալստյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքով, կազմել է արձանագրություն՝ ավագանու անդամի մանդատը Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Զախարյանին տալու վերաբերյալ: