ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան բոլոր մարզիկներին հնարավորություն է տվել մասնակցել Հայաստանի երիտասարդական առաջնությանը. հայտարարություն

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում են, որ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան բոլոր մարզիկներին հնարավորություն է տվել մասնակցել Հայաստանի երիտասարդական առաջնությանը:

Հարկ ենք համարում եւս մեկ անգամ հայտարարել. ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան բոլոր մարզիկներին հնարավորություն է տվել մասնակցել Հայաստանի երիտասարդական առաջնությանը: Վլ. Ենգիբարյանի անվան մարզադպրոցը, որը սնվում է պետբյուջեից, իր մարզիկներին արգելել է մասնակցել առաջնությանը: Բարեբախտաբար, մի քանի ծնողներ հասկանալով, որ իրենց երեխայի ապագան ավելի կարեւոր է, քան տվյալ մարզադպրոցի տնօրենի կամայական որոշումները, այսօր եկել են ֆեդերացիա` դիմում գրել, որից հետո ֆեդերացիան տվյալ մարզիկներին թույլատրել է մասնակցել առաջնությանը: Երեւանի Օլիմպիական հերթափոխի քոլեջը հայտ է ներկայացրել եւ մասնակցել նաեւ կշռման արարողությանը , սակայն մրցումներից առաջ իր սաներին հորդորել է, որ չմասնակցեն առաջնությանը: Այժմ տվյալ մարզադպորցի սաները մասնակցում են մրցումներին այլ հայտով:

Առաջնությանը չի մասնակցում միայն Կոտայքի մարզը, որի մարզադպրոցների մարզիչները սաներին արգելել են մասնակցել: Հուսով ենք կառավարությունը կարձագանքի եւ վերջ կդրվի այս ապօրինի գործողություններին, քանի որ կամայական որոշում կայացնողներն ու անհասկանալի մարդկանց հրահանգներ կատարողները տեղ չունեն պետական ապարատում: