«Մարտի 1»-ի հարցը պետք է լուծել իրավական հարթակում, իսկ իրականացվող երթը քաղաքական ակցիա է․ կարծիքներ մարտիմեկյան երթի և հասարակության սպասելիքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի համոզմամբ՝ մարտի 1-ը պետք է  համարել Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի օր, օրվա առաջին կեսին պետք է «Մարտի 1»-ի զոհերի հիշատակը հարգելու ծես կատարել, իսկ արդեն օրվա երկրորդ կեսին պետք է իրականացնել տոնախմբություն այն բանի համար, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «Մարտի 1»-ը նշանավորելու են քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան, ասաց  Ազատ Արշակյանը։

Ասուլիսին ներկա քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ նշեց, որ «Մարտի 1»-ի հարցը պետք է լուծել իրավական հարթակում, իսկ իրականացվող երթը  քաղաքական ակցիա է։

Անդրադառնալով ներքաղաքական այլ զարգացումների՝ քաղտեխնոլոգը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը դարձել են իրենց իսկ խոստումների գերին, սակայն դա չի նշանակում, որ  կարելի նոր իշխանության մաս կազմող որոշ պաշտոնյաների հնարավոր ձերբակալությունը համարել  իշխանության ձախողման արդյունք։

«Այ, երբ գայիշնիկի 1000 դրամից վարչապետը կունենա փայ, այ էդ ժամանակ մենք կունենանք պրոբլեմ»,- ասաց քաղտեխնոլոգը։

Ասուլիսին  մասնակից Վահան Բաբայանն էլ չհամաձայնելով Կարեն Քոչարյանի դիտարկման հետ, նշեց, որ խնդիրն այն է, որ ոչ թե Կառավարությունն է ունենալու պրոբլեմ մեկ-երկու նոր պաշտոնյաների ձերբակալություններից հետո, այլ հասարակությունը, ում սպասելիքները փոխվելու են, ինչը ազդելու է իշխանության վարկանիշի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան