Այդ հապաղումը վնաս է բերում ո՛չ միայն մեզ, այլ՝ անձամբ Նիկոլ Փաշինյանին․ Գագիկ Եղիազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սասնա Ծռեր» կուսակցության անդամներով համալրված «Ազատություն ապստամբներին» նախաձեռնությունը պայքարելու է կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի ազատության համար։

Հիշեցնենք, որ նրանք կալանքի տակ են գտնվում դեռևս 2016 թվականից, երբ Երևանի ՊՊԾ գունդը գրավելուց հետո վայր դրեցին զենքերը։ Ինչո՞ւ «Ազատություն ապստամբներին» նախաձեռնությունը չի սպասում դատական պրոցեսների ավարտին, երբ իրավական գնահատական կտրվի այդ անձանց արարքներին։ Այսօր հրավիրված ասուլիսում «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը պարզաբանեց, որ վստահության պակաս կա իրավական գործընթացների նկատմամբ․ «Չկա վստահություն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանցավոր սկզբունքներով ձևավորված դատաիրավական համակարգի նկատմամբ։ Պետք է, անհրաժեշտ է անցումային արդարադատություն, որը կանդրադառնա նաև մեր գործողությանը և կգնահատի՝ արդյոք ապստամբության իրավունքի սահմանազանցում եղե՞լ է, արդյոք հնարավո՞ր էր խուսափել մեր գործողությունից, արդյոք մենք մարդասիրության որևէ նորմ խախտե՞լ ենք»։

Փետրվարի 25-ին «Սասնա Ծռեր» կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն էր տարածել՝ այսպիսի հարց բարձրացնելով․ «Առնվազն տարակուսելի է, որ հեղափոխությամբ պետության ղեկը ստանձնած իշխանությունը, որ իրավամբ շահագրգիռ է Մարտի 1-ի մեղավորներին բացահայտելու գործում, իր բոլոր քայլերով, այդ թվում՝ ծուղակ հիշեցնող անհեթեթ համաներման ակտով, համառորեն մերժում է Մարտի 1 արած ռեժիմի դեմ ապստամբության իրավունքը, իսկ ապստամբներին հանձնում է նրա ծառաների դատաստանին»։

Պարոն Սեֆիլյանը պնդել էր նաև, որ լռելու և իր խոսքով՝ ապստամբների նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետևելու ժամանակը սպառվել է․ «Համբերության բաժակը լցվել է և, եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»։

Factor.am-ը հարց ուղղեց «Ազատություն ապստամբներին» նախաձեռնության անդամներին՝ ինչո՞ւ են պահանջ ներկայացնում գործադիր իշխանությանը, որն իրավասու չէ խառնվել դատական գործընթացներին, և օրինակ՝ ազատ արձակել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին:

«Այսինքն՝ դատական համակարգն ամենաուժե՞ղն է, ինչ ուզենա կանի՞։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կողմից մանդատ է ստացել՝ մեր երկրում իրականացնելու փոփոխություններ, այդ թվում նաև դատական համակարգում»,- ասաց Սերգեյ Կյուրեղյանը։

Պատասխանելով նույն հարցին, Գագիկ Եղիազարյանն ավելացրեց․ «Պարոն Սեֆիլյանն այսօր դա համարում է բացթողում, միգուցե պարոն Փաշինյանը համարում է, որ պետք է վաղը դրան անդրադառնալ, միգուցե պարոն Փաշինյանն իր տեսանկյունից համարում է, որ ճիշտ է գնալ մեկ այլ հերթականությամբ, և ոչ այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում։ Մենք կիսում ենք պարոն Սեֆիլյանի այն տեսակետը, որ պետք է անցումային արդարադատության հարցում չհապաղել։ Այդ հապաղումը վնաս է բերում ո՛չ միայն մեզ, այլ ողջ հայ ժողովրդին և անձամբ Նիկոլ Փաշինյանին, լրջագույն վնաս է բերում, երբ նախորդ ռեժիմի ներկայացուցիչներն իրենց ամբողջ ռեսուրսներով հանդերձ շարունակում են ազատ գործել և ապազգային գործունեություն ծավալել»։

Ռոբերտ Անանյան