Ստամբուլահայ ակնագործ Սևան Բիչակչին թողարկել է ձեռակերտ ժամացույցների իր առաջին հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Հայկական արմատներով ոսկերիչ Սևան Բիչակչին, որն ապրում ու ստեղծագործում է Ստամբուլում, 85 կտորից բաղկացած ձեռակերտ ժամացույցների իր առաջին  հավաքածուն է թողարկել․ այս մասին հայտնում է Forbes-ը։

Բիչակչին հայտնի է հայկական արմատներից ոգեշնչված, բյուզանդական ու օսմանական ոճի ինքնատիպ զարդերով, որոնցից յուրաքանչյուրը, ըստ Forbes-ի, արվեստի գործ է։

Ոսկերչի խոսքով՝ իրեն ոգեշնչել է 2007 թվականին այցելած ցուցադրություններից մեկը, որի ընթացքում 18 և 19-րդ դարերի օսմանական ժամացույցներ են ներկայացված եղել։

«Շատ հաճախ մեկ զարդի վրա օսմանացիները մի ամբողջ տարի են աշխատել։ Դա հենց այն էր, ինչ ես ուզում էի ստանալ։ Իմ ժամացույցների միջոցով մարդիկ կկարողանան ավելի լավ ընկալել օսմանական հարուստ մշակույթի արհեստները»,- ընդգծում է Բիչակչին։

Ձեռակերտ ժամացույցների ձևավորման համար ստամբուլահայ ոսկերիչն օգտագործել է ամենատարբեր նախշեր՝ մարգարտածաղկից մինչև ջրաշուշան և թռչուններ։

Ժամացույցները պատրաստված են պլատինից, դեղին և վարդագույն ոսկուց ու արծաթից։ Դրանք զարգարված են ադամանդներով և մարգարիտներով։

Ժամացույցների գինը սկսում է 180․000 դոլարից և հասնում մինչև 2 միլիոնի։ Հավաքածուի թողարկմանը զուգահեռ, լույս է տեսել նաև «Սևան Բիչակչի։ Ժամանակի պահապանը»՝ ստամբուալահայ ոսկերչի մասին պատմող երկրորդ գիրքը։

 

Նելլի Մելքոնյան