Մտավախություն չունենք, որ մարդ բերենք. Հակոբ Սիմիդյանը՝ մարտի 1-ի երթին Սամվել Ալեքսանյանի աշխատակիցների ներկայության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Քիչ առաջ ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության նիստը, որտեղ քննարկվում էր մարտի 1-ի երթին խմբակցության մասնակցության ձևաչափը: Խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջնական որոշում չեն կայացրել՝ խմբակցության համար պարտադի՞ր է լինելու մասնակցությունը, թե՞ ազատ:

«Աշխատանքային խումբ ձևավորվեց, որը կքննարկի առաջարկները: Մասնակցության հետ կապված միգուցե հայտարարության տեքստ լինի, այսինքն՝ պաշտոնապես հայտարարում ենք, որ բոլորով մասնակցո՞ւմ ենք, թե՞ դա ազատ է: Պատգամավորներ կային, որ ասում էին՝ բոլորս մասնակցենք, կարծիքներ էլ կային, որ պետք է ազատ լինի»,- ասաց նա:

Տեղեկություններին, թե գործարար Սամվել Ալեքսանյանը, ի աջակցություն երթի, պատրաստվում է իր աշխատակիցներին պարտադրել մասնակցել, որ երթը բազմամարդ լինի, Սիմիդյանը պատասխանեց. «Դուք կարծում եք, որ մենք ֆրակցիայում նման բանե՞ր ենք քննարկում, մարդ բերելու հա՞րց ենք քննարկում: Բնականաբար, պետք է իրազեկենք, բայց ոչ մարդ բերենք: Մենք մտավախություն չունենք, որ մարդ բերենք»:

Factor.am-ի հիշեցմանը, որ նախորդ տարի ՀԱԿ-ի կազմակերպած երթին ՔՊ-ականները հարթակ չբարձրացան, այս տարի ի՞նչ որոշում կա, արդյո՞ք հարթակում միայն ՔՊ-ականներն էլ լինելու, Սիմիդյանն արձագանքեց. «Մենք մասնակցում ենք, մյուս քաղաքական ուժերն իրենք կորոշեն՝ մասնակցում են, թե՞ ոչ: Ես տեղեկություններ չունեմ, մյուս ուժերը միանալու են, թե՞ ոչ: Սա մեկ քաղաքական ուժի երթ չէ, բոլորը կարող են մասնակցել»:

Հակոբ Սիմիդյանը նշեց, որ միայն երթ է լինելու, ելույթներ նախատեսված չեն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ օրն ուղերձով դիմելու է քաղաքացիներին: Սիմիդյանը փոխանցեց, որ հնարավոր է՝ դա լինի ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով, վերջնական որոշում չկա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան