«Ալեն Սիմոնյան, ուրախ եմ, որ բոլշևիկ պապիկիդ հարգում ես»․Պարույր Հայրիկյանը ԱԺ փոխնախագահի՝ հիմնը փոխելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով՝ Հայաստանի պետական օրհներգը փոխելու վերաբերյալ իր ղեկավարած կուսակցությունը 2011 թվականին՝ 8 տարի առաջ, դիմել է այն ժամանակվա Կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով փոփոխություններ կատարել պետական օրհներգում՝ որոշ ոչ ճիշտ ձևակերպումների վերաբերյալ, իսկ ԱԻՄ-ի դիտարկումներին համաձայնելու պարագայում Միքայել Նալբանդյանի բանաստեղծության մեջ այդ փոփոխությունները կատարել օրենսդրական նախաձեռնությամբ՝ մինչև Անկախության 20-ամյա միջոցառումները։

««Մեր Հայրենիքը»՝ որպես օրհներգ, ճիշտ է ընտրված, սակայն Միքայել Նալբանդյանի խոսքերի մեջ ընտրություն կատարելիս անլուրջ վերաբերմունք է դրսևորվել։ Չգիտենք ո՞վ է իրեն իրավունք վերապահել փոխել Նալբանդյանի բանաստեղծության բառերը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով օրհներգը փոխելու վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Ալեն Սմոնյանի առաջարկությանը, ասաց ԱԻՄ առաջնորդը՝ Տիգրան Սարգսյանին ուղղված դիմումից ընթերցելով այն փոփոխությունները, որոնք առաջարկել են այդ ժամանակվա Կառավարությանը, որտեղից ստացել են պատասխան, որ համաձայն են օրհներգի բանաստեղծական տեքստում ԱԻՄ-ի առաջարկած փոփոխությունների հետ, սակայն կա ժամանակի խնդիր և հնարավոր չէ մինչև Անկախության 20-ամյա միջոցառումներն այն իրականացնել։

«Այս հիմներգը 180 տարվա պատմություն ունի»,- հիշեցնում է ԱԻՄ առաջնորդը և ընդգծում, որ ցանկացած իրեն հարգող մարդ որևէ բանով զբաղվելիս նախ պետք է տեսնի և հասկանա, թե տվյալ հարցի վերաբերյալ իրենցից առաջ ինչ տեսակետներ են հնչել ու առաջարկվել։

«Իսկ ո՞վ չի գնահատում Արամ Խաչատրյանի արվեստը, դա ինքնասպանության նման բան է։ Ինձ համար Արամ Խաչատրանը «Գայանե» և «Սպարտակ» բալետներն են, ոչ թե սովետական, Ստալինի պատվերով գրված հիմնը։ Լուծումը կա, առողջ մարդ եք, կարող եք վերցնել յուրացնել և այդ հարցը փակենք 10 տարով, եթե ընթացքում մեջտեղ կգա հայ ժողովրդի ընկալումներին համապատասխանող մեկ այլ երգ, ապա կարելի է փոխվել։ Բայց բոլշևիկ պապիկին հիշելով Ալեն Սիմոնյանը հիշում է, որ պիտի մի էսպիսի բան ասպարեզ գա, դա անթույլատրելի է։ Ալեն Սիմոնյան, նախընտական ծրագիր եք ունեցել, դրա մեջ չի խոսվել այդ մասին։ Ուրախ եմ, որ բոլշևիկ պապիկիդ հարգում ես, պիտի հարգես, բայց պիտի հարգես պապիկիդ, ոչ թե բոլշևիկին։ Արամ Խաչատրյանին էլ ուզում ես պատվի, ուզում ես՝ ոչ, բայց նրան շահարկելն ու նրա գերեզմանի վրա կանգնելը անշնորհքություն է»,- նկատեց ԱԻՄ առաջնորդը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան