Դավիթ Բաբայանը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ Արցախի պահպանողական կուսակցություն

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին: Այս մասին գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում:

«Հարգելի՛ բարեկամներ, ընկերներ,
Սիրելի՛ արցախցիներ,

Մեր հանրապետության ներքաղաքական կյանքը մտել է նոր դինամիկ զարգացման փուլ: Բնական է, որ այդ ամենն առնչվում է բոլորիս եւ ամեն մեկիս հետ: Յուրաքանչյուր հայրենասեր եւ գիտակից անձնավորություն պետք է մասնակցի մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքին՝ դրանով իսկ իր լուման բերելով մեր պետության զարգացման, զորացման եւ պաշտպանության գործին:

Ավելի քան երկու տասնամյակ աշխատելով պետական տարբեր կառույցներում, զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, ակտիվորեն ներգրավված լինելով նաեւ հասարակական-քաղաքական ու գիտակրթական կյանքում՝ ես նույնպես չեմ կարող անմասն մնալ այդ ամենից:
Երկար մտորումներից հետո, ինչպես նաեւ քաջալերվելով բազմաթիվ ընկերների եւ համախոհների կողմից՝ որոշել եմ նրանց հետ միասին ստեղծել նոր քաղաքական ուժ՝ Արցախի պահպանողական կուսակցությունը:

Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն դրականը, մեր բոլոր ձեռքբերումներն ու հաղթանակները, որոնք արձանագրվել են վերջին երեք տասնամյակների ընթացքում: Այդ ամենին մեր ժողովուրդը հասել է իր քաջ զավակների թափած արյան ու բազում զրկանքների գնով, հասել է իր քրտնաջան աշխատանքի, անսասան հավատքի եւ անսպառ լավատեսության շնորհիվ: Մենք պարտավոր ենք պահպանել այդ բոլոր նվաճումները:

Միեւնույն ժամանակ, նոր հասարակական-քաղաքական կյանքը, աշխարհաքաղաքական գործընթացները դինամիկ կերպով զարգանում են, ինչը պահանջում է համապատասխան ներուժով, արհեստավարժությամբ, բարձր բարոյական հատկանիշներով օժտված մարդկանց ներգրավումը երկրի քաղաքական կյանքին: Հենց այս հրամայականները հաշվի առնելով՝ մենք ուզում ենք ակտիվ մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացման եւ զորացման գործում, պաշտպանել ժողովրդի շահերը՝ նոր գաղափարներ եւ մոտեցումներ կիրառելով պետականաշինության գործընթացում:

Այս համատեքստում պատրաստվում ենք ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ժողովրդի քվեն ստանալու եւ Ազգային ժողովում ներկայացված լինելու դեպքում մենք հնարավորություն կունենանք ավելի արդյունավետորեն իրականացնել մեր ծրագրերը՝ ի շահ մեր ժողովրդի եւ հայրենիքի:

Կուսակցության գաղափարախոսության հիմքում ընկած են ազգային արժեքների, մեծ զոհողությունների գնով ձեռք բերված հաջողությունների եւ հաղթանակների պահպանումը, նոր իրավիճակում նոր մարտահրավերներին արդյունավետորեն եւ արհեստավարժորեն դիմակայելու ը
Մեզ համար Արցախի ինքնիշխանությունը, անվտանգության բարձր մակարդակը, սոցիալական արդարությունը եւ ժողովրդավարությունը, շրջակա միջավայրի պահպանումը բացառիկ արժեքներ են:

Մեր կարգախոսներից են՝ արհեստավարժությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը:

Ներքաղաքական կյանքում մենք որեւէ մեկին դեմ չենք եւ որեւէ մեկին չենք համարում թշնամի, ավելին՝ անընդունելի ենք համարում մեր հասարուկության ցանկացած երկպառակտում ու բեւեռացում: Մեր ամենամեծ ներուժը միասնականությունն է:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ես պարբերաբար ուղիղ եթերների միջոցով ներկայացնելու եմ քաղաքական, տնտեսական, սոցիալական, աշխարհաքաղաքական եւ այլ խնդիրների շուրջ մեր մոտեցումները: Ակնկալում եմ ակտիվ հետադարձ կապ եւ կառուցողական քննարկումներ»: