Պարույր Հայրիկյանը կներկայացնի Սահմանադրության պատրաստի նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը բոլոր քաղաքական ուժերին վաղը հրավիրում է Դեմոկրատների գրասենյակ՝ ներկա լինելու բացարձակ ժողովրդավարական Սահմանադրության ներկայացմանը։

«Ըստ Հայրիկյանի՝ ցանկացած երկրում արմատական փոփոխությունները կատարվում են Սահմանադրության միջոցով, իսկ քանի որ մեզ պարտադրված Սահմանադրությունը պարտադրված է այն քաղաքական ուժի կողմից, որի առաջնորդն ասաց, որ ինքը սխալ է, հետևաբար կա անհրաժեշտություն ընդունելու բացարձակ ժողովրդավարության Սահմանադրություն»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանն ասաց ԱԻՄ առաջնորդը՝ նշելով, որ վաղը ներկայացնելու է պատրատի նախագիծ, որի հիմքում ընկած է մեկ բան՝ քաղաքացին երկրի տերն է։

Դիտարկմանը՝ այդ դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ քաղաքացին է երկրի տերը՝ արդյոք գործող Սահմանադրությունը նրան թույլ չի տալիս նման հայտարարություն անել, Պարույր Հայրիկյանը նկատեց, որ վարչապետը, երբ ասում է ժողովուրդը եկել է իշխանության, նկատի ունի՝ իր իշխանության գալը։

«Դա հասկանալի է, տրամաբանական է, բոլոր քաղաքական գործիչներն էլ ասում են, եթե դուք ուզում եք գալ իշխանության, ինձ ձայն տվեք, իմ միջոցով դուք կգաք իշխանության։ Կարծում եմ, որ Փաշինյանի համար էլ օգտակար կլինի ծանոթանալ բացարձակ ժողովրդավարության տեսությանը»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան