«#ՏարոնջանՏանըՄարդԿա՞ #ՎանդալիզմիցԻնչԿա». Ֆեյսբուքյան օգտատերը  նոր «վանդալիզմության» լուսանկարներ է հրապարակել

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Աբաջյանը սոցիալական ցանցի իր էջում հատված ծառերի լուսանկարներ է հրապարկել, գրառում արել ու հեշթեգով դիմել Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ #ՏարոնջանՏանըՄարդԿա՞ #ՎանդալիզմիցԻնչԿա:

««Արաբկիր կանաչապատում» -ը Արաբկիր թաղապետարանի հարևանությամբ 2 օրում ահա այսպես «կանաչապատեց» տարածքը` սրճարանի զոնտիկների համա՞ր»,- գրել է օգտատերը:
Նոր  «վանդալիզմության» վերաբերյալ առայժմ չի հաջողվում սատանալ պատկան կառույցների արձագանքը:

Հիշեցնենք, որ ապրիլին քաղաքացի Ալեքսան Սամսոնյանը Դավթաշեն վարչական շրջանում 23 ծառ էր հատել:

Իշխանություններն արագ արձագանքեցին կատարվածին, քրգործ հարուցեցին, Սամսոնյանին կալանավորեցին: «Ծառեր ես եմ կտրել, բայց չեմ ցանկացել ոչնչացնել, այլ ընդամենը խորը էտ եմ իրականացրել»,- խոստովանեց Սամսոնյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրա արարքը «վանդալիզմություն» որակեց:  Իսկ Սերժ Սարգսյանի անունից նախագահի խոսնակը փոխանցեց. «Այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն»:   

Օրեր անց հատված ծառերը սկսեցին կանաչել, կալանավորված Ալեքսան Սամսոնյանն ազատ արձակվեց, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց:

Կատարվածի առնչությամբ Factor.am-ը զրուցել էր Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հետ, որը հարցրել էր. «Իսկ ին՞չ անուն տալ Նորքի բարձունքից մինչև Բաղրամյան պողոտայի վերին մասը ձգվող անտառպետության ոչնչացմանը: 23 ծառերի հատումը վանդալիզմ է, իսկ 23.000 –ի՞նը»: