«Դաբրոների» կարգավորման ժամանակն անցյալում է, իսկ Հանրային ՀԸ-ի խորհրդի նոր նախագահի անունը պարզ կլինի ապրիլի սկզբին․ Տիգրան Հակոբյան

Լուրեր

08.02.2026 | 00:58
Զանգվածային բախում՝ «Նոա» – «Աստանա» խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.02.2026 | 00:44
Իսպանիան՝ ֆուտզալի Եվրոպայի չեմպիոն
07.02.2026 | 22:24
Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետին ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները
07.02.2026 | 21:00
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
07.02.2026 | 20:53
Ի՞նչ վառելիքով է աշխատում. Փաշինյանը` հետաքրքրվում է իրեն ցուցադրվող ուղղաթիռով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 20:51
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ-ների միջև
07.02.2026 | 20:34
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
07.02.2026 | 20:00
«Վտանգավոր նախադեպ Մոսկովյան փողոցում»․ շինթույլտվություն կա, բայց հարցերը մնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 19:25
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
07.02.2026 | 19:00
Նորագյուղում Դուբայի պես երկնաքերեր են կառուցում,բայց բուսաբանական այգին չեն բարեկարգում. Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 18:20
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
07.02.2026 | 17:49
Կատյա Գալստյանը մեկնարկեց իր 4-րդ Օլիմպիական խաղերում
07.02.2026 | 17:44
ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմն ավարտել ամռան սկզբին. Զելենսկի
07.02.2026 | 17:15
Խաղաղության օրակարգը՝ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթություն. Փաշինյանն այցելել է ԱԳՆ
07.02.2026 | 17:01
Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը
Բոլորը

Օրենսդրական փոփոխություններից հետո Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի ընտրության մրցույթը կհայտարարվի մարտի սկզբին: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ նշելով, որ  մրցութային հանձնաժողովն ընտրելու է խորհրդի նախագահ:

«Առաջին անգամ է, որ այսպիսի ընտրություն է անցկացվում: Նախկինում ՀՀ նախագահն էր նշանակում խորհրդի անդամներին: Այսօր օրենսդրական փոփոխություններով մենք կազմավորում ենք մրցութային հանձնաժողով, որը մրցույթ է հայտարարում և ընտրում  Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին ու նախագահին: Գործող նախագահի՝ Ռուբեն Ջաղինյանի լիազորություններն ավարտվում են մարտի 3-ին, դրանից 3 օր հետո պետք է հայտարարվի մրցույթը, այսինքն՝ մարտի 6-ին, և արդեն մրցութային հանձնաժողովը կսկսի ընդունել հայտերը, և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր նախագահի անունը պարզ կլինի ապրիլի սկզբին»,- ընտրության կարգը ներկայացրեց Հակոբյանը՝ հիշեցնելով, որ այս մրցույթի նկատմամբ հանրային հետաքրքրությունը բավականին մեծ է, ուստի հավաստիացնում է, որ որևէ տեսակի ճնշում այդ մրցույթի նկատմամբ չկա։

«Հավաստիացնում եմ, որ կառավարությունը, իշխանությունը մեր գործերին չեն խառնվում: Ես նույնիսկ լավ իմաստով ինձ անտեսված եմ զգում: Ո՛չ վարչապետի, ո՛չ փոխվարչապետների հետ չեմ շփվում, ոչ ոք չի ասում ինձ՝ այս պետք է անես, այն պետք է անես: Այսինքն՝ այդ «դաբրոների» կարգավորման ժամանակն անցյալում է»,- ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը:

Անդրադառնալով հեռուստաընկերություններին վերաբերող մի շարք խնդիրների՝ Տիգրան Հակոբյանը նշեց, որ դրանցից առաջինը կապված է «հայրենական լեզվով՝ հայրենական արտադրանք տալու» հետ, խնդիրներ կան նաև կապված հանրօգուտ կոնտենտի և մարզային հեռուստաընկերությունների  հետ։

«Հայրենական արտադրանքի մեջ է մտնում ցանկացած հաղորդում՝ կինո, ցանկացած ֆորմատ, որը կամ այստեղ է արտադրվել կամ թարգմանվել է, այսինքն՝ ցանկացած ամերիկյան ֆիլմ, որը թարգմանված է՝ հայրենական արտադրանք է։ Մեզ մոտ այդ քանակը պետք է լինի 55 տոկոսից ոչ ցածր, իսկ այս տոկոսը շատ ցածր է։  Եթե խոշոր հեռուստաընկերությունները պահում են այս թիվը, ապա շատ ողբալի վիճակ է մարզային հեռուստաընկերություններում։ Հեռուստաընկերություններ կան, որոնք ընդամենը 15-16 տոկոս արտադրանք են տալիս հայերենով։ Սա թվային տիրույթում, իսկ անալոգային տիրույթում գործող հեռուստաընկերություններում, որտեղ գործում է դեռ 12 հեռուստաընկերություն, վիճակը շատ ավելի ողբալի է։ Հեռուստաընկերություն կար, որ այնտեղ հայերենով կոնտենտը կազմել է ընդամենը 1,1  տոկոս, դա էլ միայն գովազդն է եղել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ  Հայաստանում, իր կարծիքով, խախտված է լեզվի անվտանգությունը և շտկելու համար պետք է քայլեր ձեռնարկվեն։

«Անկեղծ, կարծում եմ, որ ավելի լավ է մարզային հեռուստաընկերությունը չգործի, քան առավոտից իրիկուն ռուսական կոնտենտ տա, որը բացարձակ մեզ պետք չէ։ Եթե մենք սկսենք խստորեն հետևել օրենքին, մարզային հեռուստաընկերությունների մի մասը կփակվի։ Մենք երկու լուծում ենք ուզում առաջարկել կառավարությանը, առաջինը՝ պետք է փորձենք հավաքել և ստեղծել հայերենով հաղորդումների շտեմարան, խնդրել բոլոր հեռուստաընկերություններին, այդ թվում Հանրային, հատկացնել հայերենով կոնտենտը, և հատկապես մարզային հեռուստաընկերություններին, ինչ-ինչ պայմանագրի շնորհիվ կարողանան այդ շտեմարանից օգտվել։ Մյուս գաղափարն էլ ինչ-որ բազայի վրա կրկնօրինակման ստուդիա ստեղծելն է բոլորի համար, որպեսզի գնված ֆիլմերը, մուլտֆիլմերը թարգմանվեն և նոր սկսեն վաճառվել հեռուստաընկերություններին»,- նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը։

Աղավնի Սուքիասյան