Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը քաղաքական որոշում է․ ԵՄ դեսպանը ժամկետներ նշել չկարողացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Չեմ կարող կոնկրետ ժամկետ կամ ամսաթիվ ասել, սակայն Եվրահանձնաժողովը դրական է տրամադրված վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի կապակցությամբ: Փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով վիզայի ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին հարցին:

Դիվանագետի խոսքով՝ այս գործընթացը երկու կողմ ունի՝ քաղաքական և գործնական:

«Նախկինում էլ հիշատակել ենք, որ վիզայի ազատականացման երկխոսություն սկսելը քաղաքական որոշում է, և վերջնական խոսքը պետք է ասեն ԵՄ անդամ պետությունները: Բացի այդ՝ կան հարցադրումներ, որոնք կապված են վիզայի դյուրացման ռեժիմի իրականացման հետ, այսինքն այն, թե ինչպես են իրականացվում հայաստանցիների այցերը եվրոպական երկրներ»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:

ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով՝ շատ անկեղծ երկխոսություն են ունեցել հայկական կողմի հետ, և հայկական կողմը շատ հստակ գիտի, թե ինչպիսի մտահոգություններ ունեն ԵՄ առանձին անդամներ:

«Այդ երկխոությունը հնարավոր է, եթե լավ կառավարվող և անվտանգ տեղաշարժի ապահովման երաշխիքներ և մեխանիզմներ կան: Եկեք լավատես լինենք, որ այս պայմանները կապահովվեն»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է արդարադատության ոլորտում բարեփոխումներին, Սվիտալսկիի խոսքով՝ հեղափոխությունից հետո Եվրամիությունը մուտք է գործել շատ համապարփակ երկխոսության փուլ արդարադատության ոլորտի բարեփոխումների կապակցությամբ:

«Մենք մշտական շփումներ ունենք արդարադատության նախարարության և բոլոր պատկան մարմինների հետ, որպեսզի առաջ շարժվենք այս ուղղությամբ: Մենք հասկանում ենք, որ բարեփոխումների նախապատրաստմանն ուղղված գործընթացը դեռևս շարունակական փուլում է, և մենք կարծում ենք, որ սա խիստ էական է Հայաստանի համար»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:

Մանրամասները՝ տեսանյութում: