Դեկտեմբերի 9-ի ընտրությունները լավագույնն էին, որ տեղի ունեցան անկախ Հայաստանում․ ԵՄ դեսպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները լավագույնն էին, որ տեղի ունեցան անկախ Հայաստանում:

Փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մենք համարում ենք, որ Հայաստանում տեղի ունեցած այս ընտրությունները շատ բարձր մակարդակի վրա էին, դրանք բավարարում էին միջազգային չափորոշիչներին: Կարծում եմ՝ կարելի է ասել, որ դրանք լավագույն ընտրություններն էին, որ տեղի ունեցան անկախ Հայաստանում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այն փաստը, որ չկար որևէ բողոքարկում, գործընթացը շատ սահուն և մաքուր էր, արդեն խոսում է արդյունքների մասին:

«Իհարկե՝ սա չի նշանակում, որ ընտրությունները կատարյալ էին, որովհետև կային որոշակի թերություններ, որոնք հիշատակվել են միջազգային զեկույցներում: Սա ցույց է տալիս, որ աշխատանքն այս ուղղությամբ պետք է շարունակել: Որքանով հասկանում եմ Կառավարության ծրագրից և խորհրդարանի ղեկավարների հայտարարություններից՝ Հայաստանը հստակ մտադրություն ունի արդիականացնել և բարելավել Ընտրական օրենսգիրքը, շարունակել աշխատել ընտրական բարեփոխումների ուղղությամբ: Եվ մենք՝ որպես Եվրամիություն, պատրաստ կլինենք շարունակել մեր աջակցությունն ու ներգրավվածությունն այս գործընթացում»,- հավելեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում: