2019թ․ ԵՄ-ն կավելացնի Հայաստանին ուղղված ֆինանսական օգնությունը․ Սվիտալսկի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
Բոլորը

2019 թ. Եվրամիության հովանոցային ֆոնդից Հայաստանին ուղղված ֆինանսական աջակցությունը կավելանա: Փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«2018թ. գործողությունների ծրագիրը ցույց է տալիս 20-25 տոկոս ավելացում Հայաստանին մեր ֆինանսական հանձնառության: Հանձնակատար Յոհաննես Հանը Երևանում հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ հովանոցային ֆոնդի շրջանակում Հայաստանի համար նախատեսված աջակցության էական ավելացում է լինելու»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով՝ անցյալ տարի այս ծրագրի պատմության ընթացքում առաջին անգամ հովանոցային ֆոնդից Հայաստանը ստացավ 10 մլն եվրո, ինչը, նրա հավաստմամբ, կարևոր քաղաքական ազդակ է:

«Հովանոցային ֆոնդի անդամ լինելու փաստն է՛լ ավելի կարևոր է, քան ֆոնդից ստացված գումարի չափը, որովհետև այս ֆոնդը քաղաքական միջոց է: Այն առաջարկվում է այն դեպքում, երբ ճանաչվում է, որ երկիրն առաջընթաց է արձանագրել քաղաքական բարեփոխումների ճանապարհին: Եվ այն փաստը, որ անցյալ տարի Հայաստանն առաջին անգամ այս ֆոնդի շահառուն դարձավ, արդեն իսկ ազդակ է, որ ԵՄ-ն բարձր է գնահատում ժողովրդավարական և այլ բարեփոխումների ընթացքը Հայաստանում»,- նշեց դեսպանը:

Պյոտր Սվիտալսկին հույս հայտնեց, որ Հայաստանը կկարողանա ավելի շատ օգտվել ԵՄ-ի տրամադրած աջակցությունից. «Մենք, կարծում եմ, շատ կառուցողական մթնոլորտում ենք հիմա, մեր հայաստանյան գործընկերների հետ քննարկում ենք կոնկրետ ծրագրեր, որոնց շրջանակում նրանք ակնկալում են, որ Եվրամիությունը կնպաստի Հայաստանի զարգացմանը»:

Մանրամասները՝ տեսանյութում: