Քիմիական նյութերի ծանր հոտը տագնապ է առաջացրել Ստամբուլում
Քաղաքականություն
26.02.2019 | 11:48Ստամբուլի Թուզլա շրջանի Իչմելեր թաղամասի հիվանդանոցի հարակից տարածքում փետրվարի 26-ի առավոտյան քիմիական նյութերի ծանր հոտ է տարածվել. փոխանցում է ermenihaber-ը:
Վտանգավոր նյութերի ենթադրյալ արտահոսքի աղբյուրն առայժմ հայտնի չէ։ Հոտից անհանգստացած բնակիչներն ահազանգել են համապատասխան ծառայություններ։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ և ոստիկանական ծառայությունները՝ փորձելով պարզել հավանական արտահոսքի աղբյուրը։ Տարածում զանազան մասնագիտական չափումներն ու ուսումնասիրությունները այս պահին շարունակվում են։