Արաբ պաշտոնյայի կարծիքով Թուրքիան թեժացնում է տարածաշրջանում առկա ճգնաժամերը
Քաղաքականություն
25.02.2019 | 23:00Թուրքիայի և Իրանի իրականացրած գործողությունների հետևանքով տարածաշրջանում ավելի են թեժացել ճգնաժամերը: Ինչպես գրում է ermenihaber.am-ը, նման կարծիք է հայտնել «Արաբական երկրների լիգայի» կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Էբու Գավթը Եգիպտոսում ընթացող Արաբական երկրների լիգա-Եվրամիություն գագաթնաժողովի շրջանակներում։ Գագաթնաժողովը ընթանում Եգիպտոսում։
«Տարածաշրջանային ճգնաժամերը ռազմական լուծում չունեն։ Անհրաժեշտ է այնպիսի քաղաքական լուծում գտնել, որը կպահպանի երկրների տարածքային ամբողջականությունը»,- ասել է Գավթը։