Մենեջմենթի դասընթացներ՝ Երևանի թանգարանների և թատրոնների աշխատակիցների համար

Լուրեր

28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել են համայնքային ենթակայության թատրոնների և թանգարանների աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ:

Տարբեր ոլորտների մասնագետներ կհյուրընկալվեն Երևանի քաղաքապետարանում և կներկայացնեն արվեստի կառավարման իրենց մոտեցումներն ու փորձը:

Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքից, դասընթացի մասնակիցները կծանոթանան մշակութային կառույցների հանրահռչակման գործում մարքեթինգի, մեդիայի, այդ թվում՝ սոցիալական ցանցերի ճիշտ օգտագործման հնարավորություններին:

«Պարտադիր չէ, որ մշակութային կառույցները լինեն զուտ պետությունից գումար ստացողներ և այն աշխատակիցներին բաժանողներ: Վստահ եմ, որ այս քննարկումների միջոցով կկարողանաք որոշակի առումով ձևավորել բազա, որը հետագայում կկիրառվի և հնարավորություն կտա զարգացնել մշակութային օջախները»,-ընդգծել է հանդիպմանը ներկա քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Հանդիպումների շարքը բացել է թատերական գործիչ, պրոդյուսեր, «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: Խոսելով երևանյան թատրոնների ու թանգարանների զարգացման հեռանկարներից՝ արվեստագետը նկատել է, որ պետք է սովորել ճիշտ օգտագործել առկա ռեսուրսները: Իսկ մշակութային կառույցը ավելի ճանաչելի դարձնելու համար նախ պետք է այն տարբերվող լինի:
«Շատ լավ նախաձեռնություն է: Քաղաքապետարանը մտածում է՝ ինչպե՞ս զարգացնել դաշտը և ցույց տալ նոր ուղղություններ և հնարավորություններ: Նույնիսկ աշխարհի շատ հայտնի մշակութային օջախներ կարող են ավելի հետաքրքիր լինել: Այդ առումով այս նախաձեռնությունը կդառնա նոր մեկնարկ»,– նշել է Արթուր Ղուկասյանը:
Քաղաքային իշխանությունը վստահ է, որ ծրագրի շնորհիվ կծագեն նոր գաղափարներ, որոնք կնպաստեն թանգարանների և թատրոնների այցելուների թվի և աշխարհագրության աճին: